https://arm.sputniknews.ru/20260812/rusastany-hajelajin-pataskhan-kta-ir-arevtrajin-navery-gravelu-cankacats-pvordzi-putin-105680295.html
Ռուսաստանը հայելային պատասխան կտա իր առևտրային նավերը գրավելու ցանկացած փորձի. Պուտին
Ռուսաստանը հայելային պատասխան կտա իր առևտրային նավերը գրավելու ցանկացած փորձի. Պուտին
Sputnik Արմենիա
Վլադիմիր Պուտինը «Վարյագ» Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժություններին հետևել է հրթիռային հածանավից։ 12.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-12T12:26+0400
2026-08-12T12:26+0400
2026-08-12T13:10+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0c/105678395_0:0:1281:720_1920x0_80_0_0_8be775f86ec59d78d4423476225042d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը հայելային պատասխան կտա իր առևտրային նավերն առգրավելու ցանկացած փորձի և դա կանի ցանկացած ջրատարածքում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների եզրափակիչ փուլի մեկնարկից առաջ։ՌԴ նախագահը ժամանել է Յուժնո-Սախալինսկ, որտեղ «Վարյագ» հրթիռային հածանավից հետևում է Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժություններին։Նրա խոսքով՝ Մոսկվան տեսնում է, որ մի շարք երկրների իշխանություններ փորձում են սահմանափակել ռուսական նավերի տեղաշարժը։«Մենք տեսնում ենք, որ որոշ երկրների իշխանություններ, խախտելով միջազգային ծովային իրավունքը, փորձում են սահմանափակել մեր տնտեսական օպերատորների նավերի տեղաշարժը, ընդ որում՝ խաղաղ նավերի։ Իսկ վերջերս սկսել են մտածել մեր նավերն առգրավելու և մեզնից կողոպտված գույքը վաճառելու հնարավորության մասին։ Բնականաբար, դա ոչ այլ ինչ է, քան ծովահենություն և ավազակություն։ Եվ եթե դա գործնականում սկսի իրագործվել, մենք ստիպված կլինենք հայելային պատասխան տալ։ Եվ պարտադիր չէ այն ջրատարածքներում, որտեղ ծրագրվում են հարձակումները, այլ այնտեղ, որտեղ ինքներս դա անհրաժեշտ և նպատակահարմար կհամարենք։ Ցանկացած վայրում, այդ թվում՝ Խաղաղօվկիանոսյան նավատորմի պատասխանատվության գոտում»,-ասել է Պուտինը։ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է Հյուսիսային ծովային ճանապարհի (ՀԾՃ) շուրջ համագործակցել այլ երկրների հետ՝ գործող միջազգային ծովային իրավունքի շրջանակում։Պուտինը միաժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է գտնել փոխզիջումներ, որոնք ընդունելի են իր բոլոր հարևանների համար։Հեռավորարևելյան սահմանների պաշտպանությանն ուղղված զորավարժությունները Խաղաղօվկիանոսյան նավատորմում մեկնարկել են օգոստոսի 4-ին։ Վարժանքներում ներգրավված են շուրջ 60 վերջրյա նավեր, սուզանավեր և օժանդակ նավեր, մոտ 30 ինքնաթիռներ, ուղղաթիռներ, Խաղաղօվկիանոսյան նավատորմի ծովային ավիացիայի անօդաչու համալիրներ, ինչպես նաև ավելի քան 13 հազար զինծառայող։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Путин на учениях Тихоокеанского флота
Sputnik Արմենիա
Путин на учениях Тихоокеанского флота
2026-08-12T12:26+0400
true
PT0M35S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0c/105678395_132:0:1092:720_1920x0_80_0_0_ee9bcbc884c15f2ab7c1807384f7f482.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ռուսաստանը հայելային պատասխան կտա իր առևտրային նավերը գրավելու ցանկացած փորձի. Պուտին
12:26 12.08.2026 (Թարմացված է: 13:10 12.08.2026) Վլադիմիր Պուտինը «Վարյագ» Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժություններին հետևել է հրթիռային հածանավից։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը հայելային պատասխան կտա իր առևտրային նավերն առգրավելու ցանկացած փորձի և դա կանի ցանկացած ջրատարածքում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների եզրափակիչ փուլի մեկնարկից առաջ։
ՌԴ նախագահը ժամանել է Յուժնո-Սախալինսկ, որտեղ «Վարյագ» հրթիռային հածանավից հետևում է Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժություններին։
Նրա խոսքով՝ Մոսկվան տեսնում է, որ մի շարք երկրների իշխանություններ փորձում են սահմանափակել ռուսական նավերի տեղաշարժը։
«Մենք տեսնում ենք, որ որոշ երկրների իշխանություններ, խախտելով միջազգային ծովային իրավունքը, փորձում են սահմանափակել մեր տնտեսական օպերատորների նավերի տեղաշարժը, ընդ որում՝ խաղաղ նավերի։ Իսկ վերջերս սկսել են մտածել մեր նավերն առգրավելու և մեզնից կողոպտված գույքը վաճառելու հնարավորության մասին։ Բնականաբար, դա ոչ այլ ինչ է, քան ծովահենություն և ավազակություն։ Եվ եթե դա գործնականում սկսի իրագործվել, մենք ստիպված կլինենք հայելային պատասխան տալ։ Եվ պարտադիր չէ այն ջրատարածքներում, որտեղ ծրագրվում են հարձակումները, այլ այնտեղ, որտեղ ինքներս դա անհրաժեշտ և նպատակահարմար կհամարենք։ Ցանկացած վայրում, այդ թվում՝ Խաղաղօվկիանոսյան նավատորմի պատասխանատվության գոտում»,-ասել է Պուտինը։
ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է Հյուսիսային ծովային ճանապարհի (ՀԾՃ) շուրջ համագործակցել այլ երկրների հետ՝ գործող միջազգային ծովային իրավունքի շրջանակում։
Պուտինը միաժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է գտնել փոխզիջումներ, որոնք ընդունելի են իր բոլոր հարևանների համար։
Հեռավորարևելյան սահմանների պաշտպանությանն ուղղված զորավարժությունները Խաղաղօվկիանոսյան նավատորմում մեկնարկել են օգոստոսի 4-ին։ Վարժանքներում ներգրավված են շուրջ 60 վերջրյա նավեր, սուզանավեր և օժանդակ նավեր, մոտ 30 ինքնաթիռներ, ուղղաթիռներ, Խաղաղօվկիանոսյան նավատորմի ծովային ավիացիայի անօդաչու համալիրներ, ինչպես նաև ավելի քան 13 հազար զինծառայող։