https://arm.sputniknews.ru/20260812/otarerkracinery-maqsaneng-tshanaparhvov-27-mln-dvolari-tmramijvocner-en-nermutsel-hh--105701908.html
Օտարերկրացիները մաքսանենգ ճանապարհով 2,7 մլն դոլարի թմրամիջոցներ են ներմուծել ՀՀ
Օտարերկրացիները մաքսանենգ ճանապարհով 2,7 մլն դոլարի թմրամիջոցներ են ներմուծել ՀՀ
Sputnik Արմենիա
Նրանց բնակության հասցեում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել են նախնական կշռմամբ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի... 12.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-12T18:43+0400
2026-08-12T18:43+0400
2026-08-12T18:43+0400
թմրամիջոցներ
հայաստան
մաքսանենգություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1e/69407464_0:76:1565:956_1920x0_80_0_0_5d941db36b7078beb6084aef8fa4988b.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ՀՀ-ում բնակվող օտարազգի քաղաքացիները օժանդակել են մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներն ապօրինի ՀՀ տեղափոխելուն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Թմրամիջոցները ձեռք բերելուց հետո օտարազգի քաղաքացիներից մեկը փորձել է մաքսանենգությամբ ՀՀ-ից դեպի Գերմանիա ուղղությամբ՝ 2, Մեծ Բրիտանիա ուղղությամբ՝ 1 փաթեթ, ընդհանուր՝ 13.8 կգ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ էլեկտրական ռելեներ ուղարկել, սակայն ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից:Օտարազգի քաղաքացիների բնակության հասցեում կատարված խուզարկության ընթացքում, ինչպես նաև չհրկիզվող պահարանի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են նախնական կշռմամբ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 193 մլն 445 հզր ՀՀ դրամ, որը կազմում է մոտ 2 724 000 ԱՄՆ դոլար։Ձերբակալված անձանցից Ռ.Շ.-ի և Մ.Ք.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու և թմրամիջոցների մաքսանենգության փորձի հատկանիշներով, իսկ Մ.Ա.-ի նկատմամբ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու, թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելու և թմրամիջոցների մաքսանենգության փորձի հատկանիշներով։Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները ՀՀ-ում ձեռք բերող այլ անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1e/69407464_95:0:1471:1032_1920x0_80_0_0_e17e66879c62a6b5f73560d940fceb3a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թմրամիջոցներ, հայաստան, մաքսանենգություն
թմրամիջոցներ, հայաստան, մաքսանենգություն
Օտարերկրացիները մաքսանենգ ճանապարհով 2,7 մլն դոլարի թմրամիջոցներ են ներմուծել ՀՀ
Նրանց բնակության հասցեում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել են նախնական կշռմամբ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 193 մլն 445 հզր դրամ:
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ՀՀ-ում բնակվող օտարազգի քաղաքացիները օժանդակել են մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներն ապօրինի ՀՀ տեղափոխելուն: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Թմրամիջոցները ձեռք բերելուց հետո օտարազգի քաղաքացիներից մեկը փորձել է մաքսանենգությամբ ՀՀ-ից դեպի Գերմանիա ուղղությամբ՝ 2, Մեծ Բրիտանիա ուղղությամբ՝ 1 փաթեթ, ընդհանուր՝ 13.8 կգ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ էլեկտրական ռելեներ ուղարկել, սակայն ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից:
«Ձերբակալված Մ.Ք.-ն ՀՀ ՊԵԿ աշխատակիցների ուղեկցությամբ մեկնել է իր բնակության վայր և ներկայացրել ընդհանուր 8677 գրամ քաշով «Ափիոն», 2680 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների փաթեթներ, ենթադրյալ թմրամիջոցի պարունակությամբ չհրկիզվող 1 պահարան, որոնք վարույթի շրջանակում առգրավվել են: Նույն պահին ձերբակալվել են հանցավոր խմբի մյուս անդամներ, օտարազգի քաղաքացիներ՝ Ռ.Շ.-ն և Մ.Ա.-ն, ներկայացվել վարույթն իրականացնող մարմին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Օտարազգի քաղաքացիների բնակության հասցեում կատարված խուզարկության ընթացքում, ինչպես նաև չհրկիզվող պահարանի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են նախնական կշռմամբ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 193 մլն 445 հզր ՀՀ դրամ, որը կազմում է մոտ 2 724 000 ԱՄՆ դոլար։
Ձերբակալված անձանցից Ռ.Շ.-ի և Մ.Ք.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու և թմրամիջոցների մաքսանենգության փորձի հատկանիշներով, իսկ Մ.Ա.-ի նկատմամբ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու, թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելու և թմրամիջոցների մաքսանենգության փորձի հատկանիշներով։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները ՀՀ-ում ձեռք բերող այլ անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ: