https://arm.sputniknews.ru/20260812/nman-teghekutjun-chunem-arman-eghvojany-chi-bacarum-vor-adrbejanic-pvordzagetner-en-ekel-hh-105685517.html
Նման տեղեկություն չունեմ. Արման Եղոյանը չի բացառում, որ Ադրբեջանից փորձագետներ են եկել ՀՀ
Նման տեղեկություն չունեմ. Արման Եղոյանը չի բացառում, որ Ադրբեջանից փորձագետներ են եկել ՀՀ
Sputnik Արմենիա
ՔՊ–ական պատգամավորի խոսքով՝ պետք է գիտակցել, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում կողմերը պետք է համատեղ, համապարփակ տեխնիկական... 12.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-12T14:28+0400
2026-08-12T14:28+0400
2026-08-13T12:50+0400
հայաստան
ադրբեջան
արման եղոյան
փորձագետ
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48224649_0:0:1600:901_1920x0_80_0_0_f469ca2511aa0e110c9e09b39cbc718c.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը տեղյակ չէ` Ադրբեջանից էներգետիկայի ոլորտի մասնագետներ այցելել են Հայաստան, թե ոչ, բայց չի էլ բացառում, որ նման այց եղել է։Ադրբեջանի նախագահն Իլհամ Ալիևը երեկ հարցազրույց է տվել, որում անդրադարձել է նաև էներգետիկ ոլորտին` նշելով, որ TRIPP-ի շրջանակում ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում և որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։Եղոյանի խոսքով՝ պետք է գիտակցել, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում կողմերը պետք է համատեղ, համապարփակ տեխնիկական աշխատանքներ կատարեն, այդ թվում՝ լանդշաֆտային ուսումնասիրություն, և մասնագետների համատեղ աշխատանքը լիովին նորմալ է։Ինչ վերաբերում է Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանին էներգետիկ ճգնաժամ է սպասում ԱԷԿ-ի փակումից հետո, և Բաքուն պատրաստ է էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր ապահովել ճգնաժամից խուսափելու համար, Եղոյանը հիշեցրեց, որ հայկական ատոմակայանը նախատեսվում է շահագործել մինչև 2036 թվականը, իսկ Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում մի շարք միջազգային գործընկերների հետ։Եղոյանն ընդգծեց, որ անկախ Ալիևի հայտարարություններից, որոնցով նա իր ցանկություններն է արտահայտում, Հայաստանի տարածքում TRIPP («Թրամփի ուղի») նախագծի շրջանակում նախատեսվող երկաթուղու շինարարությունը որքան շուտ մեկնարկի, այնքան Հայաստանի օգուտն է։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։ 2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48224649_177:0:1600:1067_1920x0_80_0_0_5affb5e6a3313986671840a39cd3f608.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, արման եղոյան, փորձագետ, իլհամ ալիև
հայաստան, ադրբեջան, արման եղոյան, փորձագետ, իլհամ ալիև
Նման տեղեկություն չունեմ. Արման Եղոյանը չի բացառում, որ Ադրբեջանից փորձագետներ են եկել ՀՀ
14:28 12.08.2026 (Թարմացված է: 12:50 13.08.2026) ՔՊ–ական պատգամավորի խոսքով՝ պետք է գիտակցել, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում կողմերը պետք է համատեղ, համապարփակ տեխնիկական աշխատանքներ կատարեն, ուսըի համագործակցելը շատ նորմալ երևույթ է։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը տեղյակ չէ` Ադրբեջանից էներգետիկայի ոլորտի մասնագետներ այցելել են Հայաստան, թե ոչ, բայց չի էլ բացառում, որ նման այց եղել է։
Ադրբեջանի նախագահն Իլհամ Ալիևը երեկ
հարցազրույց է տվել, որում անդրադարձել է նաև էներգետիկ ոլորտին` նշելով, որ TRIPP-ի շրջանակում ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում և որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։
Եղոյանի խոսքով՝ պետք է գիտակցել, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում կողմերը պետք է համատեղ, համապարփակ տեխնիկական աշխատանքներ կատարեն, այդ թվում՝ լանդշաֆտային ուսումնասիրություն, և մասնագետների համատեղ աշխատանքը լիովին նորմալ է։
«Ես նման տեղեկություն չունեմ , բայց չեմ կարող ասել կոնկրետ ճշգրտությամբ։ Եթե մենք ինչ–որ համատեղ նախագիծ ենք իրականացնում, պետք է հասկանանք, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիա ենք ապաշրջափակում, դա գետնի վրա ինչ–որ աշխատանք է,... Հազար ու մի ենթակառուցվածքային տեխնիկական հարցեր կան, ու շատ նորմալ կլինի, որ երկու պետությունները աշխատեն։ Ես չեմ կարող այդ տեղեկատվությունը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել, բայց եթե պարզվի, որ վաղը դա հաստատվում է, շատ նորմալ կլինի»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանին էներգետիկ ճգնաժամ է սպասում ԱԷԿ-ի փակումից հետո, և Բաքուն պատրաստ է էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր ապահովել ճգնաժամից խուսափելու համար, Եղոյանը հիշեցրեց, որ հայկական ատոմակայանը նախատեսվում է շահագործել մինչև 2036 թվականը, իսկ Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում մի շարք միջազգային գործընկերների հետ։
«Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ։ Այդ ժամկետը չի որոշում ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ Ադրբեջանի կառավարությունը, ո՛չ էլ աշխարհում որևէ կառավարություն, քանի որ դա ատոմակայանի ֆիզիկական շահագործման թույլատրելի առավելագույն ժամկետն է։ Այդ ժամկետը 2036 թվականն է»,- հայտարարեց նա։
Եղոյանն ընդգծեց, որ անկախ Ալիևի հայտարարություններից, որոնցով նա իր ցանկություններն է արտահայտում, Հայաստանի տարածքում TRIPP («Թրամփի ուղի») նախագծի շրջանակում նախատեսվող երկաթուղու շինարարությունը որքան շուտ մեկնարկի, այնքան Հայաստանի օգուտն է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։ 2026 թվականի հունվարի 14-ին
հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։