https://arm.sputniknews.ru/20260812/hhn-irani-het-karvogh-e-unenal-1mlrd-dvolari-arevtrashrjanarutjun-eatmi-shnvorhiv-farmanjan-105690507.html
ՀՀ–Իրան առևտրաշրջանառությունը կարող է 1 մլրդ դոլարի հասնել ԵԱՏՄ–ի շնորհիվ. Ֆարմանյան
ՀՀ–Իրան առևտրաշրջանառությունը կարող է 1 մլրդ դոլարի հասնել ԵԱՏՄ–ի շնորհիվ. Ֆարմանյան
Sputnik Արմենիա
Ֆարմանյանի կարծիքով` ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունների վատթարացումը կբերի ապրանքների 20 տոկոս թանկացման։ 12.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-12T15:28+0400
2026-08-12T15:28+0400
2026-08-12T16:48+0400
հայկ ֆարմանյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
հայաստան
ապրանքաշրջանառություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0c/105690104_0:0:1272:715_1920x0_80_0_0_d429c15cfe4e4563c196a4ee374c837a.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանն Իրանի հետ ձգտում է ունենալ 1 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն՝ ԵԱՏՄ–ի շնորհիվ։ Այսօր ԱԺ–ում իր ելույթի ժամանակ ասաց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Հայկ Ֆարմանյանը։Նա հիշեցրեց, որ 2025 թվականի մայիսի 15–ին, երբ կնքվեց ազատ առևտրի համաձայնագիրը, Իրանից ներկրվող ապրանքների 90 տոկոսը սկսեց ներկրվել առանց մաքսատուրքերի։Ֆարմանյանն անդրադարձավ իշխանության հակառուսական մեկ այլ հայտարարության՝ հիշեցնելով, որ իշխանությունները «հպարտորեն հայտարարում են, թե ԵՄ–ն 30 մլն եվրո է տրամադրելու հյուսիսից եկող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար»։«Հիմա նայում եմ քարտեզին, ժողովուրդ ջան, Հայաստանի համար հյուսիսը Վրաստանն է․ մենք Վրաստանից սպառնալի՞ք ունենք։ Եթե Վրաստանից սպառնալիք չունենք, ապա բանական մարդը հասկանում է, թե ում են ուղղված սլաքները, և այս պայմաններում դուք ակնկալում եք, որ ՌԴ-ն ՀՀ–ի հետ նորմալ հարաբերություննե՞ր պետք է ունենա»,– շարունակեց պատգամավորը։Հիշեցնենք` 2026–ի ԱԺ ընտրություններին ընդառաջ ԵՄ–ն 12 միլիոն եվրո աջակցություն էր տրամադրել Հայաստանին՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության դեմ պայքարի և կիբեռանվտանգության համար։ Ըստ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի` աջակցության նպատակն է բարձրացնել հայաստանյան ինստիտուտների կարողությունները՝ կանխատեսելու և արձագանքելու հիբրիդային սպառնալիքներին:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0c/105690104_140:0:1093:715_1920x0_80_0_0_9a11739ceb0d87583d75dfd853a21621.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ ֆարմանյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, հայաստան, ապրանքաշրջանառություն
հայկ ֆարմանյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, հայաստան, ապրանքաշրջանառություն
ՀՀ–Իրան առևտրաշրջանառությունը կարող է 1 մլրդ դոլարի հասնել ԵԱՏՄ–ի շնորհիվ. Ֆարմանյան
15:28 12.08.2026 (Թարմացված է: 16:48 12.08.2026) Ֆարմանյանի կարծիքով` ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունների վատթարացումը կբերի ապրանքների 20 տոկոս թանկացման։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանն Իրանի հետ ձգտում է ունենալ 1 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն՝ ԵԱՏՄ–ի շնորհիվ։ Այսօր ԱԺ–ում իր ելույթի ժամանակ ասաց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Հայկ Ֆարմանյանը։
Նա հիշեցրեց, որ 2025 թվականի մայիսի 15–ին, երբ կնքվեց ազատ առևտրի համաձայնագիրը, Իրանից ներկրվող ապրանքների 90 տոկոսը սկսեց ներկրվել առանց մաքսատուրքերի։
«Այս ամբողջը, ինչպես նաև ԵԱՏՄ–ի շրջանակում մյուս ներկրումները, երբ գումարում ենք իրար, ստացվում է, որ խոսքը շուրջ 5.5 մլրդ դոլարի ապրանքների մասին է։ Սա հարվածի տակ դնելը նշանակում է ապրանքների գների թանկացում մինչև 20 տոկոսով»,– ասաց Ֆարմանյանը։
Ֆարմանյանն անդրադարձավ իշխանության հակառուսական մեկ այլ հայտարարության՝ հիշեցնելով, որ իշխանությունները «հպարտորեն հայտարարում են, թե ԵՄ–ն 30 մլն եվրո է տրամադրելու հյուսիսից եկող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար»։
«Հիմա նայում եմ քարտեզին, ժողովուրդ ջան, Հայաստանի համար հյուսիսը Վրաստանն է․ մենք Վրաստանից սպառնալի՞ք ունենք։ Եթե Վրաստանից սպառնալիք չունենք, ապա բանական մարդը հասկանում է, թե ում են ուղղված սլաքները, և այս պայմաններում դուք ակնկալում եք, որ ՌԴ-ն ՀՀ–ի հետ նորմալ հարաբերություննե՞ր պետք է ունենա»,– շարունակեց պատգամավորը։
Հիշեցնենք` 2026–ի ԱԺ ընտրություններին ընդառաջ ԵՄ–ն 12 միլիոն եվրո աջակցություն էր տրամադրել Հայաստանին՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության դեմ պայքարի և կիբեռանվտանգության համար։ Ըստ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի` աջակցության նպատակն է բարձրացնել հայաստանյան ինստիտուտների կարողությունները՝ կանխատեսելու և արձագանքելու հիբրիդային սպառնալիքներին: