00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:01
8 ր
Ուղիղ եթեր
09:42
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայրենականի 103-ամյա վետերանին հարցաքննելու ծրագիրը Կիևի հետ եղբայրանալու արդյունք է. ՌԴ

© SputnikՌԴ ԱԳՆ շենքը
ՌԴ ԱԳՆ շենքը - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2026
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ այդ ծրագրերը դիտարկում են երևանյան իրադարձությունների և պաշտոնական Հայաստանի քայլերի շարքում, որոնք ընդհանուր պատմության և հիշողության նկատմամբ ծաղրի նմանություն ունեն:
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերանին հարցաքննելու ծրագրերը վկայում են Եվրոպայի հետ մերձեցումից և Կիևի հետ եղբայրանալուց առաջացած բարոյական քայքայման մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայրենական մեծ պատերազմի հայ վետերան, 103-ամյա Ռոզալյա Աբգարյանին մտադիր են հարցաքննել նախընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման վերաբերյալ քաղաքական կուսակցություններից մեկի կողմնակիցների դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում:
«Ավելի վառ ապացույց, թե ինչպիսի բարոյական ու հոգևոր քայքայման է հանգեցնում ներկայիս անդեմ, բարոյապես սնանկ Եվրոպայի հետ մերձեցումը և նեոնացիստական Կիևի ռեժիմի հետ եղբայրանալը՝ դժվար է գտնել», - ասված է գերատեսչության կայքում Զախարովայի արած մեկնաբանությունում:
Դիվանագետը նշել է, որ Աբգարյանի նման վաստակաշատ մարդիկ հպարտություն են բոլոր նրանց համար, ովքեր հասկանում են «դարչնագույն ժանտախտի» նկատմամբ հաղթանակի իրական նշանակությունը, քանի որ պատմական հիշողության, համամարդկային արժեքների և բարոյական ուղենիշների պահապաններն են:
«Նրանց խիզախության և անձնվիրության շնորհիվ Հայաստանը հիմա ապրում է և կարող է ապագայի ծրագրեր կազմել։ Հավանաբար, Երևանի բարձր կաբինետներում այդ մասին մոռացել են այնպես, ինչպես մոռացան, թե հանրապետության բարձրագույն ղեկավարությունը մի քանի անգամ հանդիպել է Ռոզալյա Աբգարյանի և Հայրենական մեծ պատերազմի մյուս վետերանների հետ, այդ թվում Մոսկվայում՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների շրջանակներում։ Քաջ իմանալով Ռոզալյա Սերգեևնայի պողպատե կոփվածքը՝ մենք չենք կասկածում, որ նա կհաղթահարի ցանկացած հարցաքննություն։ Բայց պարզ է նաև մեկ այլ բան. նրանք, որոնք ծաղրում են պատերազմի հիշողությունը, ինչպեսև եկեղեցին, ոչ մի սրբություն չունեն», - նշել է նա։
Զախարովան նաև ընդգծել է, որ Մոսկվան չի մոռացել, որ հայաստանյան «ինքնիշխան» քաղաքական գործիչները համարձակություն չգտան ետ պահելու Վլադիմիր Զելենսկուն, երբ նա Երևանում սպառնում էր հարվածներ հասցնել Մայիսի 9-ին Կարմիր հրապարակում տեղի ունենալիք շքերթին:
Մայիսի սկզբին Երևանում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին եվրոպացի առաջնորդների հետ մասնակցել է նաև Զելենսկին։ ՌԴ ԱԳՆ-ն այս առիթով հայտարարել է, որ Երևանից ՌԴ հասցեին սպառնալիքներով Զելենսկու ելույթին Հայաստանի պաշտոնական բացասական արձագանքի բացակայությունը չի համապատասխանում ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային ոգուն։
Լրահոս
0