Երևանի կենտրոնում նշել են Նավասարդը՝ հին հայկական Նոր տարին
Երևանի կենտրոնում նշել են Նավասարդը՝ հին հայկական Նոր տարին
Sputnik Արմենիա
Կազմակերպիչների խոսքով՝ նման հանդիպումներն օգնում են ոչ միայն պահպանել պատմությունը, այլև ևս մեկ անգամ զգալ, թե որքան հարուստ ու բազմաշերտ մշակութային... 12.08.2026, Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Երևանի կենտրոնում նշել են հին հայկական Նոր տարին՝ Նավասարդը։ Կազմակերպիչներն էին «Եվրասիա-Հայաստանը» (ռուսական «Եվրասիա» ՀԿ-ի տարածաշրջանային ներկայացուցչությունը) և Եվրասիայի առաջնորդների ասոցիացիան։Հայոց հնագույն տոներից մեկին նվիրված տոնակատարությունը յուրահատուկ ստացվեց. միջոցառման մասնակիցները բաց կրակի վրա հարիսա եփեցին, հայկական ժողովրդական պարեր պարեցին, խաղացին ավանդական խաղեր, ծանոթացան ու շփվեցին՝ ստեղծելով միասնության այն մթնոլորտը, որով միշտ աչքի են ընկել ժողովրդական տոները։Կազմակերպիչների խոսքով՝ նման հանդիպումներն օգնում են ոչ միայն պահպանել պատմությունը, այլև ևս մեկ անգամ զգալ, թե որքան հարուստ ու բազմաշերտ մշակութային ժառանգություն ունի հայ ժողովուրդը։Նավասարդը միայն նոր տարվա մեկնարկի մասին պատմություն չէ։ Այն վերածննդի, երախտագիտության և հույսի խորհրդանիշ է։ Տոնը նվիրված Բելի նկատմամբ Հայկ աղեղնավորի հաղթանակին և խորհրդանշում էր նոր տարվա և նոր կյանքի սկիզբը, ուղեկցվում էր ժողովրդական տոնակատարություններով, խաղերով և նվիրված էր հեթանոսական աստվածներին։ 2026 թվականի հուլիսին ՀՀ ԱԺ-ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց հեթանոսական Նավասարդը պաշտոնական տոնացույցում ներառելու մասին նախագիծը։
Կազմակերպիչների խոսքով՝ նման հանդիպումներն օգնում են ոչ միայն պահպանել պատմությունը, այլև ևս մեկ անգամ զգալ, թե որքան հարուստ ու բազմաշերտ մշակութային ժառանգություն ունի հայ ժողովուրդը։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Երևանի կենտրոնում նշել են հին հայկական Նոր տարին՝ Նավասարդը։ Կազմակերպիչներն էին «Եվրասիա-Հայաստանը» (ռուսական «Եվրասիա» ՀԿ-ի տարածաշրջանային ներկայացուցչությունը) և Եվրասիայի առաջնորդների ասոցիացիան։
Հայոց հնագույն տոներից մեկին նվիրված տոնակատարությունը յուրահատուկ ստացվեց. միջոցառման մասնակիցները բաց կրակի վրա հարիսա եփեցին, հայկական ժողովրդական պարեր պարեցին, խաղացին ավանդական խաղեր, ծանոթացան ու շփվեցին՝ ստեղծելով միասնության այն մթնոլորտը, որով միշտ աչքի են ընկել ժողովրդական տոները։
Կազմակերպիչների խոսքով՝ նման հանդիպումներն օգնում են ոչ միայն պահպանել պատմությունը, այլև ևս մեկ անգամ զգալ, թե որքան հարուստ ու բազմաշերտ մշակութային ժառանգություն ունի հայ ժողովուրդը։
Նավասարդը միայն նոր տարվա մեկնարկի մասին պատմություն չէ։ Այն վերածննդի, երախտագիտության և հույսի խորհրդանիշ է։ Տոնը նվիրված Բելի նկատմամբ Հայկ աղեղնավորի հաղթանակին և խորհրդանշում էր նոր տարվա և նոր կյանքի սկիզբը, ուղեկցվում էր ժողովրդական տոնակատարություններով, խաղերով և նվիրված էր հեթանոսական աստվածներին։ 2026 թվականի հուլիսին ՀՀ ԱԺ-ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց հեթանոսական Նավասարդը պաշտոնական տոնացույցում ներառելու մասին նախագիծը։