https://arm.sputniknews.ru/20260812/erdvoghany-hajtararel-e-netanjahun-uzum-e-paghestini-harcy-hamashkharhajin-orakargic-hanel-105706925.html
Էրդողանը հայտարարել է` Նեթանյահուն ուզում է Պաղեստինի հարցը համաշխարհային օրակարգից հանել
Էրդողանը հայտարարել է` Նեթանյահուն ուզում է Պաղեստինի հարցը համաշխարհային օրակարգից հանել
Sputnik Արմենիա
Թուրքիայի նախագահը պնդում է, որ Պաղեստինի հարցը գնալով ավելի շատ է միջազգային նշանակություն ստանում։ 12.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-12T22:15+0400
2026-08-12T22:15+0400
2026-08-12T22:15+0400
ռեջեփ թայիփ էրդողան
բենիամին նեթանյահու
իսրայել
պաղեստին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101090834_0:0:1501:844_1920x0_80_0_0_f369f2a695b0b8a36a23a3d85face381.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը մեղադրել է պաղեստինյան հարցը հետին պլան մղելու համար տարածաշրջանային անկայունությունն օգտագործելու ձգտման մեջ։ Այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտարարել է Անկարայում՝ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ բանակցություններից հետո։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Էրդողանի խոսքով՝ Մերձավոր Արևելքում նոր ճգնաժամերն ու հակամարտությունները պայմաններ են ստեղծում, որոնցից Իսրայելի ղեկավարությունը փորձում է օգտվել՝ պաղեստինյան օրակարգի նկատմամբ միջազգային ուշադրությունը նվազեցնելու համար։ Սակայն Թուրքիայի նախագահը կարծում է, որ Իսրայելին չի հաջողվի հասնել դրան։Էրդողանը պնդում է, որ պաղեստինյան խնդիրը, ընդհակառակը, գնալով ավելի շատ միջազգային նշանակություն է ստանում։Աբասի հետ հանդիպման ժամանակ թուրքական կողմը հաստատել է իր աջակցությունը պաղեստինցիներին սրբավայրերի հետ կապված հարցերում։ Մասնավորապես, խոսքը Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի և Քեբրոնի Իբրահիմի մզկիթի մասին է։Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Անկարան դեմ է ցանկացած գործողության, որը կարող են հանգեցնել Ալ-Աքսայի և այլ կրոնական սրբավայրերի շուրջ ստեղծված ստատուս քվոյի փոփոխությանը։
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101090834_45:0:1378:1000_1920x0_80_0_0_a20695d8beb13d98b34ceceb1319e05b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, բենիամին նեթանյահու, իսրայել, պաղեստին
ռեջեփ թայիփ էրդողան, բենիամին նեթանյահու, իսրայել, պաղեստին
Էրդողանը հայտարարել է` Նեթանյահուն ուզում է Պաղեստինի հարցը համաշխարհային օրակարգից հանել
Թուրքիայի նախագահը պնդում է, որ Պաղեստինի հարցը գնալով ավելի շատ է միջազգային նշանակություն ստանում։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը մեղադրել է պաղեստինյան հարցը հետին պլան մղելու համար տարածաշրջանային անկայունությունն օգտագործելու ձգտման մեջ։ Այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտարարել է Անկարայում՝ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ բանակցություններից հետո։ Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։ Էրդողանի խոսքով՝ Մերձավոր Արևելքում նոր ճգնաժամերն ու հակամարտությունները պայմաններ են ստեղծում, որոնցից Իսրայելի ղեկավարությունը փորձում է օգտվել՝ պաղեստինյան օրակարգի նկատմամբ միջազգային ուշադրությունը նվազեցնելու համար։ Սակայն Թուրքիայի նախագահը կարծում է, որ Իսրայելին չի հաջողվի հասնել դրան։
«Նեթանյահուի կառավարության նպատակն է օգուտ քաղել տարածաշրջանում ստեղծված քաոսից և նոր հակամարտություններից և դրանով իսկ հեռացնել Պաղեստինը մարդկության ընդհանուր օրակարգից», - հայտարարել է նա:
Էրդողանը պնդում է, որ պաղեստինյան խնդիրը, ընդհակառակը, գնալով ավելի շատ միջազգային նշանակություն է ստանում։
Աբասի հետ հանդիպման ժամանակ թուրքական կողմը հաստատել է իր աջակցությունը պաղեստինցիներին սրբավայրերի հետ կապված հարցերում։ Մասնավորապես, խոսքը Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի և Քեբրոնի Իբրահիմի մզկիթի մասին է։
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Անկարան դեմ է ցանկացած գործողության, որը կարող են հանգեցնել Ալ-Աքսայի և այլ կրոնական սրբավայրերի շուրջ ստեղծված ստատուս քվոյի փոփոխությանը։