00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:01
8 ր
Ուղիղ եթեր
09:42
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ-ն և Իրանը չեն քննարկել հրադադարի ռեժիմի երկարաձգումը. ԶԼՄ

© Photo : press office of IRNAԻրանի, ԱՄՆ–ի և Պակիստանի դրոշները բանակցային սեղանին
Իրանի, ԱՄՆ–ի և Պակիստանի դրոշները բանակցային սեղանին - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2026
Իրանի, ԱՄՆ–ի և Պակիստանի դրոշները բանակցային սեղանին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Աղբյուրը նշում է, որ քննարկվող հարցերից մեկը ԱՄՆ-ի՝ միջանկյալ համաձայնագրին վերադառնալու մասին է։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ-ն ու Իրանը չեն քննարկել հրադադարի ռեժիմի երկարաձգման հարցը։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով իրանական բարձրաստիճան աղբյուրին։
Աղբյուրի խոսքով՝ Իրանի իշխանությունները կարծում են, որ համաձայնագիրը գործողության մեկնարկի ամսաթիվ չի ունեցել, ուստի երկարաձգելու բան չկա:
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ հարցերից մեկը, որը կողմերը միջնորդավորված քննարկում են, վերաբերում միջանկյալ համաձայնագրին ԱՄՆ-ի վերադարձին և պարտավորությունների կատարման ժամկետների որոշմանը: Ընդ որում, այդ հարցում կողմերն առաջընթաց չեն գրանցել։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:
Լրահոս
0