https://arm.sputniknews.ru/20260812/amen-inch-hianali-e-dvonald-trampy-irani-het-kapvats-iravitshaki-masin-105665633.html
Ամեն ինչ հիանալի է. Դոնալդ Թրամփը` Իրանի հետ կապված իրավիճակի մասին
Ամեն ինչ հիանալի է. Դոնալդ Թրամփը` Իրանի հետ կապված իրավիճակի մասին
Sputnik Արմենիա
Թրամփը վստահեցրել է, որ ԱՄՆ–ն է լիովին վերահսկում Հորմուզի նեղուցը։ 12.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-12T08:12+0400
2026-08-12T08:12+0400
2026-08-12T08:22+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ
հորմուզի նեղուց
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0c/105665910_0:0:1280:721_1920x0_80_0_0_cceea847616a9283adb29ce90a3fa9cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի հետ կապված իրավիճակը լավ է զարգանում, և ԱՄՆ-ն է լիովին վերահսկում Հորմուզի նեղուցը:«Մենք լիովին վերահսկում ենք Հորմուզի նեղուցը։ Միայն մենք ունենք վերահսկողություն։ Ոչ ոք, միայն մենք։ Մեր ռազմածովային ուժերն անհավանական են... Եվ եթե ինչ-որ պահի նրանք ինչ-որ բան անեն, պարզապես կվերանան երկրի երեսից», - «Էնդրյուս» ռազմաբազայում լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը:ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ չի վստահում Իրանին:«Ես չեմ վստահում Իրանին։ Ես ամենավերջին մարդն եմ, որ կվստահի Իրանին։ Նրանք անընդհատ խաբել են ինձ»,– ասել է նա։Թրամփի խոսքով` այժմ ԱՄՆ-ն շատ շահեկան վիճակում է։«Բայց հենց հիմա մենք շատ շահեկան վիճակում ենք։ Մեր առջև մի երկիր է, որը 50 տարի եղել է Մերձավոր Արևելքի գլխավոր սադրիչը։ Իրականում` 51 տարի, եթե լավ մտածենք, չէ՞: Մենք չորս տարի ասել ենք` 47 տարի։ Եվ նրանք այլևս Մերձավոր Արևելքի սադրիչները չեն», - ասել է Թրամփը։ Նա նաև հայտարարել է, որ Թուրքիայից մեկնելիս, անվտանգության ծառայության որոշմամբ, գաղտնի փոխել է ինքնաթիռը (հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո)՝ Իրանից բխող ռիսկի պատճառով:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Трамп считает, что Ормузский пролив контролируют США
Sputnik Արմենիա
Трамп считает, что Ормузский пролив контролируют США
2026-08-12T08:12+0400
true
PT0M48S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0c/105665910_205:0:1269:798_1920x0_80_0_0_cad2fd89f5201bdabcd540d19652692b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, հորմուզի նեղուց, տեսանյութ, տեսանյութեր, видео
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, հորմուզի նեղուց, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ամեն ինչ հիանալի է. Դոնալդ Թրամփը` Իրանի հետ կապված իրավիճակի մասին
08:12 12.08.2026 (Թարմացված է: 08:22 12.08.2026) Թրամփը վստահեցրել է, որ ԱՄՆ–ն է լիովին վերահսկում Հորմուզի նեղուցը։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի հետ կապված իրավիճակը լավ է զարգանում, և ԱՄՆ-ն է լիովին վերահսկում Հորմուզի նեղուցը:
«Մենք լիովին վերահսկում ենք Հորմուզի նեղուցը։ Միայն մենք ունենք վերահսկողություն։ Ոչ ոք, միայն մենք։ Մեր ռազմածովային ուժերն անհավանական են... Եվ եթե ինչ-որ պահի նրանք ինչ-որ բան անեն, պարզապես կվերանան երկրի երեսից», - «Էնդրյուս» ռազմաբազայում լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը:
ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ չի վստահում Իրանին:
«Ես չեմ վստահում Իրանին։ Ես ամենավերջին մարդն եմ, որ կվստահի Իրանին։ Նրանք անընդհատ խաբել են ինձ»,– ասել է նա։
Թրամփի խոսքով` այժմ ԱՄՆ-ն շատ շահեկան վիճակում է։
«Բայց հենց հիմա մենք շատ շահեկան վիճակում ենք։ Մեր առջև մի երկիր է, որը 50 տարի եղել է Մերձավոր Արևելքի գլխավոր սադրիչը։ Իրականում` 51 տարի, եթե լավ մտածենք, չէ՞: Մենք չորս տարի ասել ենք` 47 տարի։ Եվ նրանք այլևս Մերձավոր Արևելքի սադրիչները չեն», - ասել է Թրամփը։
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիայից մեկնելիս, անվտանգության ծառայության որոշմամբ, գաղտնի փոխել է ինքնաթիռը (հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո)՝ Իրանից բխող ռիսկի պատճառով:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ: