https://arm.sputniknews.ru/20260812/3-astghagitakan-erevujt-ajsor-erknajin-maratvon-e-linelu-105669423.html
3 աստղագիտական երևույթ. այսօր երկնային մարաթոն է լինելու
3 աստղագիտական երևույթ. այսօր երկնային մարաթոն է լինելու
Sputnik Արմենիա
Նորալուսինը դիտարկումների համար հատկապես բարենպաստ պայմաններ կստեղծի։ 12.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-12T10:22+0400
2026-08-12T10:22+0400
2026-08-12T10:54+0400
հայաստան
արեգակ
մոլորակ
լևոն ազիզյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1383/24/13832445_0:160:3073:1888_1920x0_80_0_0_b36108b58bf6cfdf6b677b0b7044918c.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Այսօր իսկական երկնային մարաթոն է սպասվում։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը։«Օգոստոսի 12–13-ին միանգամից 3 ուշագրավ աստղագիտական երևույթ է լինելու»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում և թվարկել դրանք։6 մոլորակների շքերթԼուսաբացից առաջ երկնքում միաժամանակ կհայտնվեն Յուպիտերը, Մերկուրին, Մարսը, Ուրանը, Սատուրնը և Նեպտունը։ Դիտարկումները լավագույնն է սկսել արևածագից մի քանի ժամ առաջ։Արեգակի լրիվ խավարումՕգոստոսի 12-ին Լուսինը կանցնի Երկրի և Արեգակի միջև ու որոշ շրջաններում ամբողջությամբ կծածկի Արեգակի սկավառակը։ Խավարման առավելագույն փուլը կլինի Երևանի ժամանակով 21:47-ին: Լրիվ խավարման գոտին կանցնի Գրենլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածի և Ռուսաստանի հյուսիսային որոշ շրջանների վրայով։ Եվրոպայի մի շարք երկրներում այն կդիտվի որպես մասնակի խավարում։ Լրիվ խավարման գոտու լայնությունը կհասնի մոտ 294 կմ-ի, իսկ ամբողջական խավարման առավելագույն տևողությունը կլինի շուրջ 2 րոպե 18 վայրկյան։ Հայաստանը չի գտնվի ոչ լրիվ, ոչ էլ մասնակի խավարման գոտում:Պերսեիդների ասուպային հոսքի առավելագույն փուլըՕգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը կլինի նաև տարվա ամենագեղեցիկ ասուպային հոսքերից մեկի՝ Պերսեիդների առավելագույն ակտիվության շրջանը։ Մութ և պարզ երկնքի պայմաններում հնարավոր կլինի մեկ ժամում տեսնել մի քանի տասնյակ «ընկնող աստղեր»։Նորալուսինը դիտարկումների համար հատկապես բարենպաստ պայմաններ կստեղծի, քանի որ Լուսնի պայծառ լույսը չի խանգարի երկնային այս տեսարանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1383/24/13832445_170:0:2901:2048_1920x0_80_0_0_c0982b8a7090ec32d2869661540330f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արեգակ, մոլորակ, լևոն ազիզյան
հայաստան, արեգակ, մոլորակ, լևոն ազիզյան
3 աստղագիտական երևույթ. այսօր երկնային մարաթոն է լինելու
10:22 12.08.2026 (Թարմացված է: 10:54 12.08.2026) Նորալուսինը դիտարկումների համար հատկապես բարենպաստ պայմաններ կստեղծի։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Այսօր իսկական երկնային մարաթոն է սպասվում։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավար
Լևոն Ազիզյանը։
«Օգոստոսի 12–13-ին միանգամից 3 ուշագրավ աստղագիտական երևույթ է լինելու»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում և թվարկել դրանք։
Լուսաբացից առաջ երկնքում միաժամանակ կհայտնվեն Յուպիտերը, Մերկուրին, Մարսը, Ուրանը, Սատուրնը և Նեպտունը։ Դիտարկումները լավագույնն է սկսել արևածագից մի քանի ժամ առաջ։
Օգոստոսի 12-ին Լուսինը կանցնի Երկրի և Արեգակի միջև ու որոշ շրջաններում ամբողջությամբ կծածկի Արեգակի սկավառակը։ Խավարման առավելագույն փուլը կլինի Երևանի ժամանակով 21:47-ին: Լրիվ խավարման գոտին կանցնի Գրենլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածի և Ռուսաստանի հյուսիսային որոշ շրջանների վրայով։ Եվրոպայի մի շարք երկրներում այն կդիտվի որպես մասնակի խավարում։ Լրիվ խավարման գոտու լայնությունը կհասնի մոտ 294 կմ-ի, իսկ ամբողջական խավարման առավելագույն տևողությունը կլինի շուրջ 2 րոպե 18 վայրկյան։ Հայաստանը չի գտնվի ոչ լրիվ, ոչ էլ մասնակի խավարման գոտում:
Պերսեիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը
Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը կլինի նաև տարվա ամենագեղեցիկ ասուպային հոսքերից մեկի՝ Պերսեիդների առավելագույն ակտիվության շրջանը։ Մութ և պարզ երկնքի պայմաններում հնարավոր կլինի մեկ ժամում տեսնել մի քանի տասնյակ «ընկնող աստղեր»։
Նորալուսինը դիտարկումների համար հատկապես բարենպաստ պայմաններ կստեղծի, քանի որ Լուսնի պայծառ լույսը չի խանգարի երկնային այս տեսարանին։