https://arm.sputniknews.ru/20260811/ukrainaji-zun-harvatsner-e-hascrel-rusastani-shrjannerin-inch-e-hajtni-ajs-zhamin-105629930.html
Ուկրաինայի ԶՈւ–ն հարվածներ է հասցրել Ռուսաստանի շրջաններին. ի՞նչ է հայտնի այս ժամին
Ուկրաինայի ԶՈւ–ն հարվածներ է հասցրել Ռուսաստանի շրջաններին. ի՞նչ է հայտնի այս ժամին
Sputnik Արմենիա
Ուկրաինական անօդաչուների հարվածների հետևանքով զոհ և տուժածներ կան։ 11.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-11T09:54+0400
2026-08-11T09:54+0400
2026-08-11T09:55+0400
անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
զոհ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/1487/13/14871387_0:166:3053:1883_1920x0_80_0_0_700ee3372970905fa8bc97eaa7bf45ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՌԴ Վորոնեժի մարզի վրա ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով մեկ տղամարդ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին Telegram–ում հայտնել մարզպետ Ալեքսանդր Գուսևը։Նրա տվյալներով՝ ՀՕՊ ուժերը նախորդ գիշեր Վորոնեժի և 5 այլ շրջանների երկնքում հայտնաբերել և ոչնչացրել են 15 անօդաչու։Նույն շրջանում ԱԹՍ–ի ընկնելու հետևանքով հրդեհներ են առաջացել խոշոր ընկերության երկու պահեստներում։ Օբյեկտներից մեկում հրդեհը տեղայնացվել է 16 հազար քառակուսի մետր տարածքի վրա, մյուսում 20 հազար քառակուսի մետր տարածքում փորձում են մարել կրակը։Իր հերթին, Wildberries-ի մամուլի ծառայությունը հայտնել է Վորոնեժի մարզում ընկերության լոգիստիկ օբյեկտների տարհանման մասին։«Վորոնեժի մարզում ընկերության լոգիստիկ օբյեկտները տարհանվել են անվտանգության պահանջներին համապատասխան», – ասվում է հաղորդագրության մեջ։Միևնույն ժամանակ, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչող անօդաչուների մասին։«Երեկոյան ժամը 8:30-ից մինչև առավոտյան ժամը 6:30-ը Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչել է ավելի քան 390 անօդաչու։ Դրանց մեծ մասը չեզոքացվել է ՀՕՊ ուժերի կողմից հեռավոր ծայրամասերում։ Մոսկվային մոտենալիս ոչնչացվել է թշնամու 81 անօդաչու», – նշել է Սոբյանինը սոցցանցերում։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1487/13/14871387_161:0:2892:2048_1920x0_80_0_0_27d202b8d62c4eb5f3983408e9029edc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, զոհ
անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, զոհ
Ուկրաինայի ԶՈւ–ն հարվածներ է հասցրել Ռուսաստանի շրջաններին. ի՞նչ է հայտնի այս ժամին
09:54 11.08.2026 (Թարմացված է: 09:55 11.08.2026) Ուկրաինական անօդաչուների հարվածների հետևանքով զոհ և տուժածներ կան։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՌԴ Վորոնեժի մարզի վրա ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով մեկ տղամարդ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին Telegram–ում հայտնել մարզպետ Ալեքսանդր Գուսևը։
Նրա տվյալներով՝ ՀՕՊ ուժերը նախորդ գիշեր Վորոնեժի և 5 այլ շրջանների երկնքում հայտնաբերել և ոչնչացրել են 15 անօդաչու։
«Նովուսմանսկի շրջանում բեկորների ընկնելու հետևանքով ծանր վիրավորվել և հիվանդանոցում մահացել է դրսում գտնվող 49-ամյա տղամարդը։ Եվս երկու մարդ վիրավորվել են և գտնվում են հիվանդանոցում. մեկը հարձակման պահին դրսում է եղել, մյուսը՝ խոշոր լոգիստիկ կենտրոնում», – նշել է Գուսևը։
Նույն շրջանում ԱԹՍ–ի ընկնելու հետևանքով հրդեհներ են առաջացել խոշոր ընկերության երկու պահեստներում։ Օբյեկտներից մեկում հրդեհը տեղայնացվել է 16 հազար քառակուսի մետր տարածքի վրա, մյուսում 20 հազար քառակուսի մետր տարածքում փորձում են մարել կրակը։
Իր հերթին, Wildberries-ի մամուլի ծառայությունը հայտնել է Վորոնեժի մարզում ընկերության լոգիստիկ օբյեկտների տարհանման մասին։
«Վորոնեժի մարզում ընկերության լոգիստիկ օբյեկտները տարհանվել են անվտանգության պահանջներին համապատասխան», – ասվում է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչող անօդաչուների մասին։
«Երեկոյան ժամը 8:30-ից մինչև առավոտյան ժամը 6:30-ը Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչել է ավելի քան 390 անօդաչու։ Դրանց մեծ մասը չեզոքացվել է ՀՕՊ ուժերի կողմից հեռավոր ծայրամասերում։ Մոսկվային մոտենալիս ոչնչացվել է թշնամու 81 անօդաչու», – նշել է Սոբյանինը սոցցանցերում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։