00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին և ՌԴ-ին ամերիկացի Գիլմանին ազատ արձակելու համար

© REUTERS / Evelyn HocksteinԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2026
Բաժանորդագրվել
Ներկայում ամերիկացին ԱՄՆ-ի ճանապարհին է։ Ինչպես հայտնել է նախագահը, տեղական ժամանակով երեքշաբթի երեկոյան Գիլմանին տեղափոխող ինքնաթիռը պետք է վայրէջք կատարի Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Էնդրյուս ավիաբազայում։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Ռուսաստանում դատապարտված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ազատ արձակման մասին և շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարությանը կայացրած որոշման համար։
Թրամփի խոսքով՝ ամերիկացուն ազատ արձակելու հարցը քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում։
«Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ զրույցից հետո Ռուսաստանը համաձայնեց ազատ արձակել նրան, հիմնականում՝ մարդասիրական նկատառումներով։ Մենք երախտապարտ ենք այդ որոշման համար»,-Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ առաջնորդը։
Թրամփն ընդգծել է, որ Մոսկվան փոխարենը ոչինչ չի պահանջել, և Գիլմանի ազատ արձակումը փոխանակման մաս չի կազմել։
Այս պահին ամերիկացին ուղևորվում է ԱՄՆ։ Ինչպես հայտնել է նախագահը, տեղական ժամանակով երեքշաբթի երեկոյան Գիլմանին տեղափոխող ինքնաթիռը պետք է վայրէջք կատարի Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Էնդրյուս ավիաբազայում։ Նրան դիմավորելու են ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները, որոնցից մի քանիսն ուղեկցում են Գիլմանին թռիչքի ընթացքում։
Թրամփը նաև պատմել է, որ արդեն հասցրել է խոսել ազատ արձակված ամերիկացու հետ։ Զրույցի ընթացքում Գիլմանը խնդրել է, որ ԱՄՆ վերադառնալուց հետո իր համար չիզբուրգեր բերեն։
«Ես կհոգամ այդ մասին»,-գրել է նախագահը։
Ռոբերտ Գիլմանը Ռուսաստանում պատիժ էր կրում իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու հետ կապված մի քանի քրեական գործերով։
2024 թվականի հոկտեմբերին Վորոնեժի դատարանը Գիլմանին դատապարտել էր յոթ տարի մեկ ամիս ազատազրկման։ 2025 թվականի ապրիլին ժամկետն ավելացվել էր մինչև ութ տարի մեկ ամիս՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։
Հետագայում Գիլմանին դատապարտել էին ևս երկու դրվագով՝ Պատիժների կատարման դաշնային ծառայության (ФСИН) աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար, ինչից հետո պատժի համակցված ժամկետը կազմել էր տասը տարի և մեկ ամիս։
Լրահոս
0