00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՔԿԾ-ի շուրջ սկանդալ է հասունանում. անգործ մնացած պաշտոնյան հայց է ներկայացրել պետի դեմ

© SputnikՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը
ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2026
ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի մի շարք աշխատակիցներ նույնպես դիմել են դատարան:
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության շուրջ սկանդալ է հասունանում. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պաշտոնյաներից մեկը հայց է ներկայացրել ընդդեմ ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանի: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:
Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ից պաշտոնապես դադարեցվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի (գտնվում էր Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Արշակունյաց պողոտայում-խմբ.) գործունեությունը: Հիվանդանոցային խնամքի կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվել են «Արմավիր» ՔԿՀ-ի մասնագիտացված ստորաբաժանում կամ բուժումը կստանան քաղաքացիական հիվանդանոցներում: Լուծարման հետևանքով կրճատումներ են եղել ու մի շարք աշխատակիցներ մնացել են անգործ:
«Ստեղծված իրավիճակում կրճատված աշխատակիցներն իրենց իրավունքների վերականգնման համար արդեն դիմել են դատարան: Մասնավորապես՝ լուծարված հիվանդանոցի անվտանգության ծառայության պետ Վարդան Բալդրյանը, մեր տեղեկություններով, քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի: Նա պահանջում է անվավեր ճանաչել աշխատանքից ազատման հրամանը, վերականգնել իր իրավունքները և վճարել հարկադիր պարապուրդում եղած ժամանակահատվածի համար»,- գրում է թերթը։
Պարբերականը փորձել է պարզել, թե ինչ պատճառով է աշխատանքից ազատվել Վարդան Բալդրյանը, սակայն ՔԿԾ-ից հայտնել են, որ պետի որոշումները չեն հրապարակվում, այդպիսով հանրությանը հրաժարվել են տեղեկացնել հստակ հիմքերը։
Ինչ վերաբերում է մյուս աշխատակիցներին, ապա անձնակազմի միայն մի մասն է տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ-ում աշխատելու։ Որոշ աշխատակիցներ հրաժարվել են շարունակել իրենց գործունեությունն այնտեղ, քանի որ «Արմավիր» ՔԿՀ-ն տարածքային առումով բավականին հեռու է:
Լրահոս
0