https://arm.sputniknews.ru/20260811/pashtpannern-ardzaganqel-en-qk-i-pndumnerin-andranik-tevanjani-ev-aregnaz-manukjani-masin-105634384.html
Պաշտպաններն արձագանքել են ՔԿ-ի պնդումներին Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի մասին
Պաշտպաններն արձագանքել են ՔԿ-ի պնդումներին Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի մասին
Sputnik Արմենիա
Պաշտպանները հորդորում են քննչական մարմին հարգել անմեղության կանխավարկածը։ 11.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-11T11:03+0400
2026-08-11T11:03+0400
2026-08-11T11:06+0400
անդրանիկ թևանյան
արեգնազ մանուկյան
հհ քննչական կոմիտե
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103031833_0:67:1280:787_1920x0_80_0_0_67b48094860f39ec2cbb885b48a088ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik․ Այն պնդումները, թե «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը 622.000 ԱՄՆ դոլարի դիմաց ձեռք է բերել պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ, այն թարգմանել և փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի, ինչպես նաև այն, թե այդ փաստաթուղթը նրան փոխանցել է «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Թևանյանի և Մանուկյանի պաշտպանական խումբը՝ արձագանքելով Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանի կողմից օգոստոսի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցված հայտարարություններին։«Նման փաստական հանգամանքներ որևէ անձի առաջադրված մեղադրանքում առկա չեն, իսկ քրեական վարույթի նյութերում դրանց վերաբերյալ հաստատող ապացույցներ չկան։ Ուստի պաշտպանության կողմը ամբողջությամբ հերքում է վերոնշյալ հայտարարություններում արված պնդումները»,- նշված է տարածած հայտարարության մեջ։Պաշտպանները նաև շեշտում են, որ չհաստատված տեղեկությունների հրապարակային ներկայացումը ստեղծում է հրապարակային կանխակալություն, ուստի հորդորում են ՔԿ-ին հարգել անմեղության կանխավարկածը։Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով։ Նա մայիսին ձերբակալվել էր ու 2 ամսով կալանավորվել։Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն:Հուլիսի 9-ի վաղ առավոտյան էլ իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով կալանավորվեց։Հուլիսի 16-ին նա ուղերձ հղեց ՔԿՀ–ից` հայտնելով, որ բացարձակապես մեկուսացված է աշխարհից, զրկված է նույնիսկ 13-ամյա դստեր ու 85-ամյա մոր հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103031833_72:0:1209:853_1920x0_80_0_0_957868cb68d83d6465a56aeaa122c76e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրանիկ թևանյան, արեգնազ մանուկյան, հհ քննչական կոմիտե, փաստաբան
անդրանիկ թևանյան, արեգնազ մանուկյան, հհ քննչական կոմիտե, փաստաբան
Պաշտպաններն արձագանքել են ՔԿ-ի պնդումներին Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի մասին
11:03 11.08.2026 (Թարմացված է: 11:06 11.08.2026) Պաշտպանները հորդորում են քննչական մարմին հարգել անմեղության կանխավարկածը։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik․ Այն պնդումները, թե «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը 622.000 ԱՄՆ դոլարի դիմաց ձեռք է բերել պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ, այն թարգմանել և փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի, ինչպես նաև այն, թե այդ փաստաթուղթը նրան փոխանցել է «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին
հայտարարություն է տարածել Թևանյանի և Մանուկյանի պաշտպանական խումբը՝ արձագանքելով Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանի կողմից օգոստոսի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցված հայտարարություններին։
«Նման փաստական հանգամանքներ որևէ անձի առաջադրված մեղադրանքում առկա չեն, իսկ քրեական վարույթի նյութերում դրանց վերաբերյալ հաստատող ապացույցներ չկան։ Ուստի պաշտպանության կողմը ամբողջությամբ հերքում է վերոնշյալ հայտարարություններում արված պնդումները»,- նշված է տարածած հայտարարության մեջ։
Պաշտպանները նաև շեշտում են, որ չհաստատված տեղեկությունների հրապարակային ներկայացումը ստեղծում է հրապարակային կանխակալություն, ուստի հորդորում են ՔԿ-ին հարգել անմեղության կանխավարկածը։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով։ Նա մայիսին ձերբակալվել էր ու 2 ամսով կալանավորվել։
Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն:
Հուլիսի 9-ի վաղ առավոտյան էլ իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն
հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով
կալանավորվեց։
Հուլիսի 16-ին նա
ուղերձ հղեց ՔԿՀ–ից` հայտնելով, որ բացարձակապես մեկուսացված է աշխարհից, զրկված է նույնիսկ 13-ամյա դստեր ու 85-ամյա մոր հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։