https://arm.sputniknews.ru/20260811/parsic-tsvoci-erkrnery-nakhyntrum-en-vor-hvormuzi-neghuci-veraberjal-gvortsarq-knqvi-zlm-105637392.html
Պարսից ծոցի երկրները նախընտրում են, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ գործարք կնքվի. ԶԼՄ
Պարսից ծոցի երկրները նախընտրում են, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ գործարք կնքվի. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ կարգավորման վերաբերյալ սպասվող գործարքի լույսի ներքո չեղարկել է Իրանի դեմ հարձակումները։ 11.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-11T12:26+0400
2026-08-11T12:26+0400
2026-08-11T12:26+0400
պարսից ծոց
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204511_0:160:3072:1888_1920x0_80_0_0_abcf84090b58a456c79826ac6b2bf96a.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Պարսից ծոցի երկրները նախընտրում են, որ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ համաձայնագիր կնքվի, ոչ թե ռազմական գործողությունները վերսկսվեն։ Այս մասին գրում է «Wall Street Journal»–ը։Պարբերականի տվյալներով` Պարսից ծոցի երկրները գոհ չեն համաձայնագրից, որը նախատեսում է նեղուցի բացում և անցնող նավերի նկատմամբ իրանական վերահսկողության պաշտոնականացում։«Սակայն Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչները հայտարարել են, որ համաձայնագիրն ավելի նախընտրելի են համարում, քան ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր ռազմական գործողությունները, որոնք կվտանգեն արաբական պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները», – ասվում է հրապարակման մեջ։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:
պարսից ծոց
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204511_171:0:2902:2048_1920x0_80_0_0_530779e8e32f0b923f2f9fce9366ce34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պարսից ծոց, հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ամն
պարսից ծոց, հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ամն
Պարսից ծոցի երկրները նախընտրում են, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ գործարք կնքվի. ԶԼՄ
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ կարգավորման վերաբերյալ սպասվող գործարքի լույսի ներքո չեղարկել է Իրանի դեմ հարձակումները։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Պարսից ծոցի երկրները նախընտրում են, որ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ համաձայնագիր կնքվի, ոչ թե ռազմական գործողությունները վերսկսվեն։ Այս մասին գրում է «Wall Street Journal»–ը։
Պարբերականի տվյալներով` Պարսից ծոցի երկրները գոհ չեն համաձայնագրից, որը նախատեսում է նեղուցի բացում և անցնող նավերի նկատմամբ իրանական վերահսկողության պաշտոնականացում։
«Սակայն Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչները հայտարարել են, որ համաձայնագիրն ավելի նախընտրելի են համարում, քան ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր ռազմական գործողությունները, որոնք կվտանգեն արաբական պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները», – ասվում է հրապարակման մեջ։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ: