00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանն ի գիտություն կընդունի ՀԱՊԿ գործընկերների որոշումը. Խանդանյան

© Photo : ScreenshotՍարգիս Խանդանյան
Սարգիս Խանդանյան - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2026
Բաժանորդագրվել
ՔՊ–ական պատգամավորի պնդմամբ` խնդիրը, որի պատճառով սառեցվել է Հայաստանի անդամակցությունը, չի լուծվել։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայաստանը ի գիտություն կընդունի ՀԱՊԿ գործընկերների կայացրած որոշումը և կհետևի զարգացումներին։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստվում է փոխել մոտեցումը ու ապասառեցնել ՀԱՊԿ անդամակցությունը` հաշվի առնելով ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունը։
Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանը մինչև այս տարվա դեկտեմբեր պետք է որոշի՝ համազգային հանրաքվե անցկացնի Եվրամիությանը միանալու համար կամ պահպանի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցությունը:
«Հայաստանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։ Արդեն մի քանի տարի է` սառեցրել ենք անդամակցությունը և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում։ Ես չեմ կարծում, որ այստեղ որևէ հանգամանք կա, որ կստիպի մեզ ակտիվացնել մասնակցությունը ՀԱՊԿ–ում։ Այն խնդիրները, որի պատճառով սառեցրել ենք անդամակցությունը, դեռ չի լուծվել»,– ասաց Խանդանյանը` հավելելով, որ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել 2022-2023 թվականներին Ադրբեջանի կատարած գործողությունները Հայաստանի նկատմամբ։
Խանդանյանը հավելեց, որ եթե անգամ այս պահին ՀԱՊԿ–ում որևէ որոշում կայացնեն վերոհիշյալի առումով, ապա դա կլինի ժամանակավրեպ։
Ինչ վերաբերում է կոնկրետ ԵԱՏՄ անդամակցության պահպանմանն ու աշխատանքների մասնակցությանը, ապա նա հիշեցրեց, որ Հայաստանը մի քանի օր առաջ մասնակցել է միջկառավարական խորհրդի նիստին ու միշտ էլ ակտիվ ներդրում է ունենում ԵԱՏՄ բոլոր միջոցառումներին։
«Մենք կշարունակենք աշխատել մեր գործընկերների հետ, ԵԱՏՄ–ի հետ մեր կարգավիճակը ու անդամակցության շարունակությունը ամրագրված է նաև ՔՊ–ի նախընտրական ցուցակում։ Այն կամրագրվի նաև կառավարության ծրագրում»,– հավելեց Խանդանյանը։
Հունիսի 10-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի կողմից անդամավճարը չվճարելու պատճառով ՀԱՊԿ-ը կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածը կիրառելու հարցը, որով կարգավորվում են իր պարտավորությունները չկատարող անդամ երկրների նկատմամբ գործողությունները:
ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն` եթե անդամ պետությունները երկու տարվա ընթացքում չեն մարում կազմակերպության նկատմամբ բյուջետային պարտքերը, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության քաղաքացիների՝ կազմակերպության շրջանակում քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը և նրանց զրկել կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից, մինչև պարտքերը լրիվ մարվեն։
Բացի այդ, կանոնադրության 20-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետությունը չի կատարում կանոնադրության դրույթները, խորհրդի և այլ մարմինների ընդունած որոշումները, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը կամ հեռացնել նրան։ Այդպիսի անդամ պետության վերաբերյալ որոշումները կայացվում են առանց նրա ձայնը հաշվի առնելու։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Լրահոս
0