https://arm.sputniknews.ru/20260811/evramiutjuny-pvordzum-e-paraktel-eatm-erkrnery-rd-agnn-hajastanum-katarvvoghi-masin-105628253.html
Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ–ն` Հայաստանում կատարվողի մասին
Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ–ն` Հայաստանում կատարվողի մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի փոխարտգործնախարարը նշել է, որ այդ նպատակով ԵՄ ներկայացուցիչներն այցելում են առանձին երկրներ և անցկացնում խմբային հանդիպումներ։ 11.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-11T09:08+0400
2026-08-11T09:08+0400
2026-08-11T10:03+0400
ռուսաստան
հայաստան
եվրամիություն
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40047189_0:137:1600:1038_1920x0_80_0_0_958bc0b8ccbef11c48329bfdbd43221c.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Եվրամիությունը փորձում է պառակտել Եվրասիական տնտեսական միության երկրները՝ անիրատեսական խոստումներով, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։Հետևաբար, հիմա գլխավոր խնդիրը բաժանումից խուսափելն է, հատկապես հաշվի առնելով միության անդամ պետություններից մեկի ղեկավարության դիրքորոշումը։ Դիվանագետը հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է Բրյուսելի հետ մերձեցման իր ուղին՝ 2025 թվականին ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումից հետո։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ևս մեկ անգամ ընդգծել է, որ հասկանում է ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցության անհնարինությունը, բայց Եվրամիությանն անդամակցությունը չի անցել հայտարարություններից այն կողմ։ Օգոստոսի 7-ին Ղրղզստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ–ն ի գիտություն է ընդունել «հնգյակի» մյուս առաջնորդների կոչը՝ Հայաստանում այս հարցի շուրջ հանրաքվե անցկացնելու մասին։Եվրասիական տնտեսական միության ընդլայնման վերաբերյալ Պանկինը նշել է, որ Ռուսաստանը թույլ կտա ԵԱՏՄ-ի արագ ընդլայնում դիտորդի մակարդակով, այլ ոչ թե նոր անդամակցության։ Հաշվի առնելով Արևմուտքի կողմից անընդհատ ստեղծված լոգիստիկ և այլ դժվարությունները՝ ռուս դիվանագետը հավելել է, որ ԵԱՏՄ ընդլայնումը, հավանաբար, կհանգեցնի լրացուցիչ տնտեսական և բյուրոկրատական բեռի։Ներկայումս Ուզբեկստանը, Կուբան և Իրանը դիտորդի կարգավիճակ ունեն ԵԱՏՄ–ում, որոնք ընդգրկում են Կենտրոնական Ասիան, Լատինական Ամերիկան և Մերձավոր Արևելքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40047189_12:0:1523:1133_1920x0_80_0_0_67d2ee4dab4c1e75d8e2821d7e0cec9e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, եվրամիություն, արտաքին գործերի նախարարություն (ագն)
ռուսաստան, հայաստան, եվրամիություն, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ–ն` Հայաստանում կատարվողի մասին
09:08 11.08.2026 (Թարմացված է: 10:03 11.08.2026) Ռուսաստանի փոխարտգործնախարարը նշել է, որ այդ նպատակով ԵՄ ներկայացուցիչներն այցելում են առանձին երկրներ և անցկացնում խմբային հանդիպումներ։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Եվրամիությունը փորձում է պառակտել Եվրասիական տնտեսական միության երկրները՝ անիրատեսական խոստումներով,
«Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Եվրամիությունն իսկապես ջանքեր է գործադրում տարբեր ֆորումներում մեզ բաժանելու, միմյանցից հեռացնելու համար, դա փաստ է։ Եվրոպացի պատվիրակները այցելում են առանձին երկրներ, մասնակցում խմբային հավաքների, գովազդում և խոստանում այնպիսի բաներ, որոնք, հավանաբար, երբեք չեն կատարվի։ Եվ, հնարավոր է, հենց այդ խոստումներն են, որոնք ուղղված են մեր համագործակցությունը խաթարելուն», - ասել է փոխարտգործնախարարը։
Հետևաբար, հիմա գլխավոր խնդիրը բաժանումից խուսափելն է, հատկապես հաշվի առնելով միության անդամ պետություններից մեկի ղեկավարության դիրքորոշումը։ Դիվանագետը հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է Բրյուսելի հետ մերձեցման իր ուղին՝ 2025 թվականին ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումից հետո։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ևս մեկ անգամ ընդգծել է, որ հասկանում է ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցության անհնարինությունը, բայց Եվրամիությանն անդամակցությունը չի անցել հայտարարություններից այն կողմ։ Օգոստոսի 7-ին Ղրղզստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ–ն ի գիտություն է ընդունել «հնգյակի» մյուս առաջնորդների կոչը՝ Հայաստանում այս հարցի շուրջ հանրաքվե անցկացնելու մասին։
Եվրասիական տնտեսական միության ընդլայնման վերաբերյալ Պանկինը նշել է, որ Ռուսաստանը թույլ կտա ԵԱՏՄ-ի արագ ընդլայնում դիտորդի մակարդակով, այլ ոչ թե նոր անդամակցության։ Հաշվի առնելով Արևմուտքի կողմից անընդհատ ստեղծված լոգիստիկ և այլ դժվարությունները՝ ռուս դիվանագետը հավելել է, որ ԵԱՏՄ ընդլայնումը, հավանաբար, կհանգեցնի լրացուցիչ տնտեսական և բյուրոկրատական բեռի։
Ներկայումս Ուզբեկստանը, Կուբան և Իրանը դիտորդի կարգավիճակ ունեն ԵԱՏՄ–ում, որոնք ընդգրկում են Կենտրոնական Ասիան, Լատինական Ամերիկան և Մերձավոր Արևելքը։