https://arm.sputniknews.ru/20260811/erbeq-vochnchic-chem-vakhecel-putiny-nvovvosibirskum-handipel-e-eritasard-gitnakannerin-105644891.html
«Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտինը Նովոսիբիրսկում հանդիպել է երիտասարդ գիտնականներին
«Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտինը Նովոսիբիրսկում հանդիպել է երիտասարդ գիտնականներին
Sputnik Արմենիա
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են արհեստական բանականության (ԱԲ) զարգացման ռիսկերին։ 11.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-11T14:29+0400
2026-08-11T14:29+0400
2026-08-11T14:30+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
տեսանյութ
տեսանյութեր
գիտնական
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0b/105643512_0:0:1920:1080_1920x0_80_0_0_506e6392f2134529b52a2233374b31cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ երբեք չի վախեցել արհեստական բանականության տեխնոլոգիաներից բխող սպառնալիքներից։Պուտինն այսօր Նովոսիբիրսկի Ակադեմիական ավանում հանդիպել է ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների հետ։Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են մասնավորապես արհեստական բանականության (ԱԲ) զարգացման ռիսկերին։ ՌԴ նախագահը հետաքրքրվել է, թե ինչ սպառնալիքներ են տեսնում երիտասարդ մասնագետները։Ուսանողներից մեկը` Մաքսիմ Եմելյանովը, պատասխանել է. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, անկեղծ կասեմ` դուք ոչնչից վախենալու բան չունեք»։Զրույցի ընթացքում միտք է հնչել, որ ԱԲ-ի ակտիվ օգտագործումը կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ ավելի քիչ սկսեն ինքնուրույն մտածել։ Ռուսաստանի նախագահը համաձայնել է, որ մարդկանց տեխնոլոգիական նոր իրականությանը պետք է պատրաստել դպրոցից սկսած. կարևոր է երեխաներին սովորեցնել ինքնուրույն մտածել կրտսեր դասարաններից և պահպանել հետաքրքրությունը դրա նկատմամբ։ՌԴ առաջնորդը գնահատել է գիտական ավանի պայմանները։ Նա նշել է, որ մեկ վայրում կարելի է և՛ գիտությամբ զբաղվել, և՛ հոդվածներ գրել, և՛ հրապարակել աշխատությունները։ Զրույցի ընթացքում նա կատակել է, երբ ուսանողներից մեկը պատմել է, որ իր ամբողջ կյանքն անցկացրել է Ակադեմիական ավանում՝ դպրոցից մինչև համալսարան և ընտանիք կազմել։ «Պետք ես եկել», – ասել է Պուտինը՝ նկատի ունենալով ռուսական հայտնի ասացվածքը («Որտեղ ծնվել ես, այնտեղ էլ պետք ես եկել»)։Պուտինը ԱԽ–ի հետ քննարկել է ենթակառուցվածքների հակաահաբեկչական պաշտպանության ուժեղացումը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0b/105643512_0:0:1440:1080_1920x0_80_0_0_a9ea57ed25358b4e42198374d57249dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, գիտնական, видео
ռուսաստան, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, գիտնական, видео
«Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտինը Նովոսիբիրսկում հանդիպել է երիտասարդ գիտնականներին
14:29 11.08.2026 (Թարմացված է: 14:30 11.08.2026) Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են արհեստական բանականության (ԱԲ) զարգացման ռիսկերին։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ երբեք չի վախեցել արհեստական բանականության տեխնոլոգիաներից բխող սպառնալիքներից։
Պուտինն այսօր Նովոսիբիրսկի Ակադեմիական ավանում հանդիպել է ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների հետ։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են մասնավորապես արհեստական բանականության (ԱԲ) զարգացման ռիսկերին։ ՌԴ նախագահը հետաքրքրվել է, թե ինչ սպառնալիքներ են տեսնում երիտասարդ մասնագետները։
Ուսանողներից մեկը` Մաքսիմ Եմելյանովը, պատասխանել է. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, անկեղծ կասեմ` դուք ոչնչից վախենալու բան չունեք»։
Պուտինը ժպիտով արձագանքել է. «Ես երբեք էլ ոչնչից չեմ վախեցել»։
Զրույցի ընթացքում միտք է հնչել, որ ԱԲ-ի ակտիվ օգտագործումը կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ ավելի քիչ սկսեն ինքնուրույն մտածել։ Ռուսաստանի նախագահը համաձայնել է, որ մարդկանց տեխնոլոգիական նոր իրականությանը պետք է պատրաստել դպրոցից սկսած. կարևոր է երեխաներին սովորեցնել ինքնուրույն մտածել կրտսեր դասարաններից և պահպանել հետաքրքրությունը դրա նկատմամբ։
ՌԴ առաջնորդը գնահատել է գիտական ավանի պայմանները։ Նա նշել է, որ մեկ վայրում կարելի է և՛ գիտությամբ զբաղվել, և՛ հոդվածներ գրել, և՛ հրապարակել աշխատությունները։ Զրույցի ընթացքում նա կատակել է, երբ ուսանողներից մեկը պատմել է, որ իր ամբողջ կյանքն անցկացրել է Ակադեմիական ավանում՝ դպրոցից մինչև համալսարան և ընտանիք կազմել։ «Պետք ես եկել», – ասել է Պուտինը՝ նկատի ունենալով ռուսական հայտնի ասացվածքը («Որտեղ ծնվել ես, այնտեղ էլ պետք ես եկել»)։