00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
8 ր
Ուղիղ եթեր
09:42
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բոլորը հավասար են օրենքի առաջ, սեռը կապ չունի. Ջուլհակյանը` Արեգնազ Մանուկյանի մասին

© Photo : press office of the Parliament of ArmeniaԱրուսյակ Ջուլհակյանը
Արուսյակ Ջուլհակյանը - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2026
Արուսյակ Ջուլհակյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ջուլհակյանը պնդում է` պատրաստ է բարձրաձայնել ցանկացած դեպք, եթե համոզմունք ունենա, որ այդտեղ քաղաքականապես մոտիվացված գործողություն կա, բայց դեռևս նման համոզմունք չունի։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, որին առաջադրել են պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, կարծում է, որ ՀՀ–ում քաղբանտարկյալներ չկան ու պատասխանատվությունից ազատելու համար սեռը չի կարող կապ ունենալ։ Նա նման միտք հայտնեց, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը հետաքրքրվեց` արդյոք Ջուլհակյանը հանձնաժողովի պաշտոնում ընտրվելու դեպքում պատրաստ է պաշտպանել քաղաքական հայացքների պատճառով անազատության մեջ հայտնված այն կնոջ (Արեգնազ Մանուկյան) իրավունքները, որը չի կիսում իրենց քաղաքական հայացքները։
Նշենք, որ հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրավապահները ներխուժեցին «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով կալանավորվեց։ Հուլիսի 16-ին նա ուղերձ հղեց ՔԿՀ–ից` հայտնելով, որ բացարձակապես մեկուսացված է աշխարհից, զրկված է նույնիսկ 13-ամյա դստեր ու 85-ամյա մոր հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։
«ՀՀ–ում քաղաքական հայացքների համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում։ Դուք այլ դիրքորոշում ունեք ու անընդհատ տարբեր թվեր են հնչեցվում այստեղ, թե քանի քաղբանտարկյալ ունենք, կոնկրետ փաստեր պետք է հնչեն (թե ինչու են նրանց քաղբանտարկյալներ համարում–խմբ.)։ Ինչ վերաբերում է սեռին, ապա նշեմ` բոլորն օրենքի առաջ հավասար են, սեռը կամ սոցիալական որևէ կարգավիճակ կապ չունի։ Այսինքն` դա տվյալ անձին պատասխանատվությունից ազատելու որևէ պատճառ չի կարող լինել։ Այլ հարց է, որ գուցե մեղմացուցիչ հանգամանքներ կարող են լինել, բայց ոչ սեռը»,– ասաց Ջուլհակյանը։
ՔՊ–ական պատգամավորը նաև հետաքրքրվեց, եթե ՀՀ–ում քաղբանտարկյալների կան, անձինք քաղաքական հայացքների համար պատասխանատվության են ենթարկվում, ապա ինչու միջազգային կառույցներն այդ մասին չեն հայտնում։
Մաթևոսյանը շեշտեց` միայն սեռը չի մատնանշում, քանի որ քաղբանտարկյալ է ոչ միայն «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը, այլև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը և մի շարք այլ անձինք։ Պնդեց` այս անձինք միանշանակ ձերբակալվել, այնուհետև կալանավորվել են քաղաքական հայացքների համար։
Ջուլհակյանը շեշտեց` պատրաստ է բարձրաձայնել ցանկացած դեպք, եթե համոզմունք ունենա, որ այդտեղ քաղաքականապես մոտիվացված գործողություն կա։ Այս պահին ՔՊ–ականը նման համոզմունք չունի ու գիտի, թե մատնանշված անձինք ինչի համար են մեղադրվում։
Լրահոս
0