Ավետ Կոնջորյանին ուղեկցող ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
16:34 11.08.2026 (Թարմացված է: 17:55 11.08.2026)

Հայկ Կոնջորյանը. Արխիվային լուսանկար
© Sputnik
Բաժանորդագրվել
Ավելի վաղ լրատվամիջոցները տեսանյութ էին հրապարակել, որում արձանագրված էր այն դրվագներից մեկը, երբ Կոնջորյանը, պարեկային մեքենայի ուղեկցությամբ, անցնում է Նաիրի Հակոբյանի տան մոտով և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ԱԺ փոխխոսնակ, ՔՊ–ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին ուղեկցող ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել են ՆԳՆ-ից։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` ոստիկանը աշխատանքից ազատվել է ծառայողական քննության արդյունքում։
Հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ ծեծել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին: ԶԼՄ-ները գրել էին, որ Կոնջորյանին Աբովյան քաղաքում իր տան շքամուտքի առաջ ծեծել են Կոտայքի մարզում բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանը, նրա ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանը, Աբովյան համայնքի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը, շատերին հայտնի «Էլլարի Սաքոն», որը Նաիրի Հակոբյանի ընկերն է, Բաբկեն Հովակիմյանի ընկեր Գրիշա Գրիգորյանը և ոմն Ազատ Շահոյան:
Համացանցում տեսագրություն է հրապարակվել, որում 4 տղամարդիկ մոտենում են գետնին ընկած տղամարդուն (ենթադրաբար Ավետ Կոնջորյանն է– խմբ.), սկսում են ոտքերով և բռունցքներով հարվածներ հասցնել նրան, ապա հեռանում են:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ավետ Կոնջորյանը պարբերաբար անցել է Նաիրի Հակոբյանի տան կողքով և հայհոյանքներ հնչեցրել։ Makaryan News-ը տեսանյութ էր հրապարակել, որում արձանագրված էր այն դրվագներից մեկը, երբ Կոնջորյանը, պարեկային մեքենայի ուղեկցությամբ, անցնում է Նաիրի Հակոբյանի տան մոտով և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում։

Ավելի ուշ Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնվեց։
Նշենք, որ Կոնջորյանի գործողությունների մասով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի նախագահ Դանիել Իոաննիսյանը։
Նա նշել էր, որ Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել, և դա իր մեջ խուլիգանության հատկանիշներ է պարունակում։

Կոնջորյանի ծեծի վարույթով 5 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից): Նրանցից 2-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և գրավը։