https://arm.sputniknews.ru/20260811/amnn-omani-tsvocum-krak-e-bacel-panamaji-drvoshvov-navarkvogh-bernanavi-vra-zlm-105657460.html
ԱՄՆ–ն Օմանի ծոցում կրակ է բացել Պանամայի դրոշով նավարկող բեռնանավի վրա. ԶԼՄ
ԱՄՆ–ն Օմանի ծոցում կրակ է բացել Պանամայի դրոշով նավարկող բեռնանավի վրա. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան։ 11.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-11T19:21+0400
2026-08-11T19:21+0400
2026-08-11T19:21+0400
ամն
նավ
օման
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102150457_0:35:680:418_1920x0_80_0_0_94f47af4b44cb5bab1578b1e2bd420af.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ զինվորականները Օմանի ծոցում կրակ են բացել Պանամայի դրոշով նավարկող «Vela Nova» կոնտեյներատար նավի վրա, որը, ըստ ամերիկյան կողմի, փորձել է ճեղքել իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը: Այս մասին հայտնում է «Wall Street Journal»-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան Օմանի ծոցում՝ Պակիստանի ափերից մոտ 71 ծովային մղոն հեռավորության վրա։Պարբերականի տվյալներով՝ նավի անձնակազմը բազմիցս անտեսել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախազգուշացումները։ Այնուհետև ամերիկյան ռազմական ուղղաթիռը կրակ է բացել նավի ղեկային սարքի վրա։Ծովային անվտանգության ոլորտի բրիտանական «Vanguard» ընկերությունը հայտնել է, որ կոնտեյներատար նավի վրա հրթիռ է ընկել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է մարել: Անձնակազմի 17 անդամներից ոչ ոք չի տուժել։ Միջադեպից հետո նավաստիները փորձել են տեղափոխվել մոտակայքում գտնվող քաղաքացիական նավ:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:
ամն
օման
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102150457_38:0:642:453_1920x0_80_0_0_7fcf1ca1c2e1983175930ab4c40bbf56.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, նավ, օման
ԱՄՆ–ն Օմանի ծոցում կրակ է բացել Պանամայի դրոշով նավարկող բեռնանավի վրա. ԶԼՄ
Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ զինվորականները Օմանի ծոցում կրակ են բացել Պանամայի դրոշով նավարկող «Vela Nova» կոնտեյներատար նավի վրա, որը, ըստ ամերիկյան կողմի, փորձել է ճեղքել իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը: Այս մասին հայտնում է «Wall Street Journal»-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։
Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան Օմանի ծոցում՝ Պակիստանի ափերից մոտ 71 ծովային մղոն հեռավորության վրա։
Պարբերականի տվյալներով՝ նավի անձնակազմը բազմիցս անտեսել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախազգուշացումները։ Այնուհետև ամերիկյան ռազմական ուղղաթիռը կրակ է բացել նավի ղեկային սարքի վրա։
Ծովային անվտանգության ոլորտի բրիտանական «Vanguard» ընկերությունը հայտնել է, որ կոնտեյներատար նավի վրա հրթիռ է ընկել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է մարել: Անձնակազմի 17 անդամներից ոչ ոք չի տուժել։ Միջադեպից հետո նավաստիները փորձել են տեղափոխվել մոտակայքում գտնվող քաղաքացիական նավ:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ: