00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ուժգին երկրաշարժ Կոլումբիայում. կան զոհեր և տուժածներ

Բաժանորդագրվել
Էպիկենտրոնը գտնվում է Սան Խոսե դել Պալմար քաղաքի շրջանում։
Այսօր Կոլումբիայում 7,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է երկրի սեյսմոլոգիական ծառայությունը:
Կոլումբիայի երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Չոկո դեպարտամենտի Սան Խոսե դել Պալմար քաղաքի շրջանում։
Արդեն տեղեկություններ կան զոհերի և տուժածների մասին։ Մասնավորապես Մանիսալեսի քաղաքապետ Խորխե Ռոխասը հայտնել է, որ քաղաքում 12 մարդ է մահացել։
Նրա խոսքով՝ քաղաքում ավելի քան 10 շենք ամբողջությամբ ավերվել է, ավելի քան 20-ը` մասնակի: Տուժել է երկու հիվանդանոց, վնասվել են նաև որոշ դպրոցներ և եկեղեցիներ։
Շենքեր են վնասվել դեպարտամենտի մայրաքաղաք Կիբդո քաղաքում։ Փլատակներում կարող են մարդիկ լինել։
Կոլումբիայի արևմուտքում վնասվել է վեց օդանավակայան, որոնք հիմա փակ են։
«Վնասվել են Պերեյրայի, Մանիսալեսի, Կիբդոյի, Արմենիայի, Կարտագոյի և Բուենավենտուրայի օդանավակայանները։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ օդային գործողություններն այդ տերմինալներում դադարեցվել են»,– ասված է երկրի քաղաքացիական ավիացիայի ծառայության հաղորդագրության մեջ:
Բոլոր արտակարգ ծառայությունները, ինչպես նաև զինվորականները ներգրավված են տուժած շրջաններին օգնություն ցուցաբերելու գործում:
Երկրաշարժ Հայաստան–Նախիջևան սահմանային գոտում. ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ
Լրահոս
0