00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
67 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:54
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ում էր պետք դեկլարատիվ օրենքը. Աննա Գրիգորյանը՝ ԵՄ-ին անդամակցության մասին

Բաժանորդագրվել
Գրիգորյանը բավականին ռացիոնալ համարեց Փաշինյանի՝ Ղրղզստանում արած հայտարարությունները:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթով ԵԱՏՄ նիստում ինքն է ցույց տվել ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ողջ անիմաստությունը, որն ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2025թ. մարտին:
Նշենք, որ օգոստոսի 7–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ նշեց, որ Հայաստանն այս պահին չի կարող ընտրություն կատարել ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև։ Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիներին ԵԱՏՄ–ԵՄ ընտրության առաջ կանգնեցնելը կնշանակի, որ ՀՀ քաղաքացիներին ընտրության առաջ են կանգնեցնում այլընտրանքների միջև, որոնցից մեկը գոյություն չունի։
Խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալով՝ Գրիգորյանը բավականին ռացիոնալ համարեց Փաշինյանի՝ Ղրղզստանում արած հայտարարությունները: Մասնավորապես, նա ուշադրություն է հրավիրել վարչապետի այն խոսքերի վրա, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցով հանրաքվեի անցկացումն այժմ անհնար է, քանի որ Հայաստանն իրական այլընտրանք չունի Եվրամիությանն անդամակցության տեսքով:
«Եվ այդ գոյություն չունեցող այլընտրանքը, իհարկե, ՀՀ–ի ԵՄ անդամակցությունն է։ Ես չեմ կարող չհամաձայնել այս մտքերի հետ, քանի որ ռացիոնալ են, բայց հարց է առաջանում` այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ դեկլարատիվ օրենքը, որով հայտարարվում է, թե մենք սկսում ենք ԵՄ անդամակցության գործընթացը։ Եթե դա առաջացնում է խնդիրներ ու հարցեր, սակայն չի տալիս լուծումներ, ի՞նչ իմաստ ուներ այդ օրենքի քննարկումը, երբ հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ԵՄ այլընտրանք գոյություն չունի»,– ասաց Գրիգորյանը։
Գրիգորյանի մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է նման հայտարարություն անող վարչապետն ու նրա թիմակից, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելից խնդրում օգնել՝ պայքարելու ՌԴ–ի կողմից իրենց դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի դեմ։
Հիշեցնենք, որ Ղրղզստանում կայացած նիստում Հայաստանի վարչապետը մասնավորապես հայտարարել էր, որ Հայաստանի համար ԵԱՏՄ մյուս անդամների հետ համագործակցության ամրապնդումը մնում է արտաքին քաղաքական և տնտեսական առաջնահերթություն, և այդ մոտեցումը կարտացոլվի նաև նոր կառավարության ծրագրում:
Նա միաժամանակ կարծում է, որ առանձին սահմանափակումներն ու վարչական միջոցները «շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը»՝ նկատի ունենալով դեպի ՌԴ հայկական ապրանքների արտահանման հետ կապված խնդիրները։
Լրահոս
0