https://arm.sputniknews.ru/20260810/qim-qardashjani-tun-gvogh-e-mtel-ev-gvoghacel-e-irervov-li-meqenan-105590284.html
Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենան
Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենան
Sputnik Արմենիա
Կասկածյալը ձերբակալվել է երեկ։ Նրա ինքնությունը դեռ չի բացահայտվում, քննությունը շարունակվում է։ 10.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-10T11:55+0400
2026-08-10T11:55+0400
2026-08-10T12:36+0400
քիմ քարդաշյան
տուն
գողություն
ամն
լոս անջելես
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0c/51208039_0:0:1601:901_1920x0_80_0_0_64e10266d03a343f8d3ded9f7c616baa.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Լոս Անջելեսի ոստիկանությունը Կալիֆոռնիայի Հիդդեն Հիլզ փակ գոտում գտնվող Քիմ Քարդաշյանի տունը թալանելու մեջ կասկածվող տղամարդու է ձերբակալել։ Այս մասին հայտնել է Los Angeles Times-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։Կասկածյալը ձերբակալվել է կիրակի։ Նրա ինքնությունը դեռ չի բացահայտվում, քննությունը շարունակվում է։Քարդաշյանն այժմ երեխաների հետ այլ վայրում է ապրում, քանի որ առանձնատունը վերանորոգվում է։Քարդաշյանը նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ Հիդդեն Հիլզում տուն էր գնել 2014 թվականին։ Հետագայում կալվածքը ընդլայնվեց՝ հարևան տարածքները ձեռք բերելու շնորհիվ։
ամն
լոս անջելես
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0c/51208039_0:0:1423:1067_1920x0_80_0_0_82f108eb34204ed2ccac6d29a2c81226.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քիմ քարդաշյան, տուն, գողություն, ամն, լոս անջելես
քիմ քարդաշյան, տուն, գողություն, ամն, լոս անջելես
Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենան
11:55 10.08.2026 (Թարմացված է: 12:36 10.08.2026) Կասկածյալը ձերբակալվել է երեկ։ Նրա ինքնությունը դեռ չի բացահայտվում, քննությունը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Լոս Անջելեսի ոստիկանությունը Կալիֆոռնիայի Հիդդեն Հիլզ փակ գոտում գտնվող Քիմ Քարդաշյանի տունը թալանելու մեջ կասկածվող տղամարդու է ձերբակալել։ Այս մասին հայտնել է Los Angeles Times-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Պարբերականի տվյալներով՝ տղամարդը ներխուժել է առանձնատան տարածք, երբ տան տերերը տանը չեն եղել։ Նրան նկատել են այն պահին, երբ իրերը բեռնում էր կալվածքում գտնվող մեքենաներից մեկի մեջ։ Ենթադրաբար, գողը մտադիր էր փախչել այդ մեքենայով։
Կասկածյալը ձերբակալվել է կիրակի։ Նրա ինքնությունը դեռ չի բացահայտվում, քննությունը շարունակվում է։
Քարդաշյանն այժմ երեխաների հետ այլ վայրում է ապրում, քանի որ առանձնատունը վերանորոգվում է։
Քարդաշյանը նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ Հիդդեն Հիլզում տուն էր գնել 2014 թվականին։ Հետագայում կալվածքը ընդլայնվեց՝ հարևան տարածքները ձեռք բերելու շնորհիվ։