https://arm.sputniknews.ru/20260810/qasakhi-nakhkin-ghekavarn-u-evs-5-andz-dzerbakalvel-en-105603103.html
Քասախի նախկին ղեկավարն ու ևս 5 անձ ձերբակալվել են
Քասախի նախկին ղեկավարն ու ևս 5 անձ ձերբակալվել են
Sputnik Արմենիա
Քասախի նախկին ղեկավարի և համայնքապետարանի նախկին աշխատակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 28 դրվագով։ 10.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-10T15:52+0400
2026-08-10T15:52+0400
2026-08-10T16:39+0400
քասախ համայնք
ձերբակալություն
հայաստան
հող
աճուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0a/105603255_0:6:720:411_1920x0_80_0_0_6f7349825e0c0e5837ae7a3a5dfaccb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ձերբակալվել են Քասախի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը (նախկին պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը) և ևս 5 անձ այսօր ձերբակալվել են։ ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, որ Քասախի նախկին ղեկավարը կեղծ աճուրդների միջոցով 28 հողամաս է օտարել։Ա․Մ․-ի և համայնքապետարանի նախկին աշխատակիցներից 5-ի նկատմամբ 28 դրվագով հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի հոդվածներով: Բոլորը ձերբակալվել են։Հիշեցնենք, որ Արա Մկրտչյանը 25 տարի շարունակ՝ 1996-2021 թթ․, եղել է Քասախի գյուղապետը/համայնքի ղեկավարը: 2021 թվականին նրան մեղադրանքներ են առաջադրվել մի քանի քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և գույքի յուրացման հատկանիշներով: Անցել է մի շարք դատական գործընթացներով։
քասախ համայնք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0a/105603255_0:0:640:480_1920x0_80_0_0_5d91954f798289f062d66032c1a08b90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քասախ համայնք, ձերբակալություն, հայաստան, հող, աճուրդ
քասախ համայնք, ձերբակալություն, հայաստան, հող, աճուրդ
Քասախի նախկին ղեկավարն ու ևս 5 անձ ձերբակալվել են
15:52 10.08.2026 (Թարմացված է: 16:39 10.08.2026) Քասախի նախկին ղեկավարի և համայնքապետարանի նախկին աշխատակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 28 դրվագով։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ձերբակալվել են Քասախի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը (նախկին պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը) և ևս 5 անձ այսօր ձերբակալվել են։
ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, որ Քասախի նախկին ղեկավարը կեղծ աճուրդների միջոցով 28 հողամաս է օտարել։
«Ա.Մ․-ն, 1996-2021 թթ․ հանդիսանալով Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարը, և նրա եղբորորդին՝ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ն․Մ․-ն, համայնքապետարանի աշխատակիցների և աճուրդային հանձնաժողովի անդամների հետ 2016-2019 թվականների ընթացքում փաստացի չիրականացված աճուրդների վերաբերյալ պաշտոնեական կեղծ փաստաթղթեր են կազմել։ Այդպիսով համայնքին պատկանող բնակավայրերի և գյուղատնտեսական բնակավայրերի նպատակային նշանակության շուրջ 228 մլն դրամ շուկայական արժեքով 28 միավոր հողն օտարել են իբր աճուրդներում հաղթող անձանց»,- ասված է նախաքննական մարմնի հաղորդագրության մեջ։
Ա․Մ․-ի և համայնքապետարանի նախկին աշխատակիցներից 5-ի նկատմամբ 28 դրվագով հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի հոդվածներով: Բոլորը ձերբակալվել են։
Հիշեցնենք, որ Արա Մկրտչյանը 25 տարի շարունակ՝ 1996-2021 թթ․, եղել է Քասախի գյուղապետը/համայնքի ղեկավարը: 2021 թվականին նրան մեղադրանքներ են առաջադրվել մի քանի քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և գույքի յուրացման հատկանիշներով: Անցել է մի շարք դատական գործընթացներով։