https://arm.sputniknews.ru/20260810/na-livovin-arvoghj-er-pezeshqiany-handipel-e-khamenein-105619212.html
«Նա լիովին առողջ էր». Փեզեշքիանը հանդիպել է Խամենեին
«Նա լիովին առողջ էր». Փեզեշքիանը հանդիպել է Խամենեին
Sputnik Արմենիա
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի և երկրի նախագահի հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին: Զրուցակիցները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ... 10.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-10T20:01+0400
2026-08-10T20:01+0400
2026-08-10T20:04+0400
իրանի իսլամական հանրապետություն
սեյեդ մոջթաբա խամենեի
մասուդ փեզեշքիան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99739141_0:320:3072:2048_1920x0_80_0_0_a0d45bdfa065eec3c124c41b801faba4.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այսօր հայտարարել է, որ երեկ հանդիպել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին, և նա լիովին առողջ է եղել:ԻԻՀ նախագահը հավելել է, որ գերագույն հոգևոր առաջնորդի հետ հանդիպումը տևել է 7-8 ժամ:Խամենեին և Փեզեշքիանը քննարկել են ռազմական և տնտեսական ոլորտներում տիրող իրավիճակը:Նշենք, որ մի շարք ԶԼՄ-ներ Մոջթաբա Խամենեիի մասնակցությամբ տեսանյութ էին հրապարակել։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ այդ տեսանյութը հին է, նկարահանվել է նախքան Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի գերագույն առաջնորդ դառնալը:Հիշեցնենք` Ալի Խամենեիի մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ դարձավ նրա որդին՝ Մոջաթաբան, որը մինչ օրս չի ներկայացել հանրությանը, բայց հանդես է եկել Իրանի ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99739141_0:0:2732:2048_1920x0_80_0_0_0485c61fbbf3525ac80fb5184715899f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, սեյեդ մոջթաբա խամենեի, մասուդ փեզեշքիան
իրանի իսլամական հանրապետություն, սեյեդ մոջթաբա խամենեի, մասուդ փեզեշքիան
«Նա լիովին առողջ էր». Փեզեշքիանը հանդիպել է Խամենեին
20:01 10.08.2026 (Թարմացված է: 20:04 10.08.2026) Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի և երկրի նախագահի հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին: Զրուցակիցները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ հակամարտությունը, Իրանի տնտեսական վիճակը և անվտանգությունը:
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այսօր հայտարարել է, որ երեկ հանդիպել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին, և նա լիովին առողջ է եղել:
«Նա (Մոջթաբա Խամենեին. խմբ.) ֆիզիկապես լիովին առողջ էր (հանդիպման ընթացքում. խմբ.)», – ասել է Փեզեշքիանը, որի խոսքերը հաղորդում է իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:
ԻԻՀ նախագահը հավելել է, որ գերագույն հոգևոր առաջնորդի հետ հանդիպումը տևել է 7-8 ժամ:
Խամենեին և Փեզեշքիանը քննարկել են ռազմական և տնտեսական ոլորտներում տիրող իրավիճակը:
Նշենք, որ մի շարք ԶԼՄ-ներ Մոջթաբա Խամենեիի մասնակցությամբ տեսանյութ էին հրապարակել։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ այդ տեսանյութը հին է, նկարահանվել է նախքան Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի գերագույն առաջնորդ դառնալը:
Հիշեցնենք` Ալի Խամենեիի մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ
դարձավ նրա որդին՝ Մոջաթաբան, որը մինչ օրս չի ներկայացել հանրությանը, բայց հանդես է եկել Իրանի ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով: