https://arm.sputniknews.ru/20260810/khersvoni-marzum-rd-zinvvorakanneri-dem-ahabekchutjun-tsragrvogh-kievi-gvortsakal-e-dzerbakalvel-105589351.html
Խերսոնի մարզում ՌԴ զինվորականների դեմ ահաբեկչություն ծրագրող Կիևի գործակալ է ձերբակալվել
Խերսոնի մարզում ՌԴ զինվորականների դեմ ահաբեկչություն ծրագրող Կիևի գործակալ է ձերբակալվել
Sputnik Արմենիա
Տղամարդը խոստովանել է մեղքը և համագործակցում է իրավապահների հետ։ 10.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-10T11:36+0400
2026-08-10T11:36+0400
2026-08-10T13:54+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
խերսոն
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0a/105598321_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2becc3fde3388fa5fbf38bab3660496c.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ԱԴԾ-ի աշխատակիցները Խերսոնի մարզի Սկադովսկ քաղաքում ձերբակալել են ՌԴ քաղաքացու, որին կասկածում են Ուկրաինայի հատուկ ծառայությունների առաջադրանքով ռուսաստանցի զինծառայողների դեմ ահաբեկչական հարձակում ծրագրելու մեջ։ Այս մասին հայտնել է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։Ձերբակալության ժամանակ տղամարդու մոտ հայտնաբերվել է ռադիոկառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարք, որը քողարկված էր որպես լիցքավորող սարք։ ԱԴԾ-ի տվյալներով՝ պայթուցի նյութը կշռում էր ավելի քան 200 գրամ։ Առգրավվել է նաև հեռախոսը, որը օգտագործվել է համակարգողի հետ կապի համար։ Գերատեսչությունը հայտարարել է, որ սարքում առկա նամակագրությունը վկայում է ձերբակալվածի անօրինական գործունեության մասին։Խերսոնի մարզի գծով ԱԴԾ վարչության քննչական բաժինը քրեական գործ է հարուցել ահաբեկչության փորձի և պայթուցիկ նյութերի ու պայթուցիկ սարքերի անօրինական շրջանառության հոդվածներով։Գենիչեսկի շրջանային դատարանը մեղադրյալին կալանավորել է։ Տղամարդը խոստովանել է մեղքը և համագործակցում է քննության հետ։
խերսոն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Предотвращение теракта против российских военных в Херсонской области
Sputnik Արմենիա
Предотвращение теракта против российских военных в Херсонской области
2026-08-10T11:36+0400
true
PT0M47S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0a/105598321_253:0:1693:1080_1920x0_80_0_0_3215d1c8e89dab85cb8e27f57d814dcb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , խերսոն, ուկրաինա, ռուսաստան, видео
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , խերսոն, ուկրաինա, ռուսաստան, видео
Խերսոնի մարզում ՌԴ զինվորականների դեմ ահաբեկչություն ծրագրող Կիևի գործակալ է ձերբակալվել
11:36 10.08.2026 (Թարմացված է: 13:54 10.08.2026) Տղամարդը խոստովանել է մեղքը և համագործակցում է իրավապահների հետ։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ԱԴԾ-ի աշխատակիցները Խերսոնի մարզի Սկադովսկ քաղաքում ձերբակալել են ՌԴ քաղաքացու, որին կասկածում են Ուկրաինայի հատուկ ծառայությունների առաջադրանքով ռուսաստանցի զինծառայողների դեմ ահաբեկչական հարձակում ծրագրելու մեջ։ Այս մասին հայտնել է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածը 1976 թվականին ծնված տղամարդ է։ ԱԴԾ-ն պնդում է, որ նրան Telegram-ի միջոցով հավաքագրել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցը։ Նա պետք է Սկադովսկում տեղակայված ՌԴ զինվորականների դեմ ահաբեկչական հարձակում կազմակերպեր։
Ձերբակալության ժամանակ տղամարդու մոտ հայտնաբերվել է ռադիոկառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարք, որը քողարկված էր որպես լիցքավորող սարք։ ԱԴԾ-ի տվյալներով՝ պայթուցի նյութը կշռում էր ավելի քան 200 գրամ։ Առգրավվել է նաև հեռախոսը, որը օգտագործվել է համակարգողի հետ կապի համար։ Գերատեսչությունը հայտարարել է, որ սարքում առկա նամակագրությունը վկայում է ձերբակալվածի անօրինական գործունեության մասին։
Խերսոնի մարզի գծով ԱԴԾ վարչության քննչական բաժինը քրեական գործ է հարուցել ահաբեկչության փորձի և պայթուցիկ նյութերի ու պայթուցիկ սարքերի անօրինական շրջանառության հոդվածներով։
Գենիչեսկի շրջանային դատարանը մեղադրյալին կալանավորել է։ Տղամարդը խոստովանել է մեղքը և համագործակցում է քննության հետ։