00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գիտակցված չարագործություններ. ՌԴ ԱԳՆ-ն՝ Բելգորոդում և Նիժնեկամսկում հարվածների մասին

© Sputnik / Наталья СеливерстоваՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2026
Բաժանորդագրվել
Զախարովան միջազգային հանրությանը և անկախ լրատվամիջոցներին կոչ է արել կոշտ գնահատական տալ Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչական գործողություններին:
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Կիևը գիտակցաբար չարագործություններ է իրականացնում ահաբեկչական նպատակներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերի հարվածները Բելգորոդին և Նիժնեկամսկին։
«Ռազմական տեսանկյունից այդ անիմաստ հարվածները թշնամին իրականացնում է գիտակցաբար՝ ահաբեկչական նպատակներով», - ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Զախարովայի խոսքով՝ Բելգորոդի և Նիժնեկամսկի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հարվածների բոլոր մեղավորները կպարզվեն ու անխուսափելի խիստ պատիժ կկրեն:
«Դրանց բոլոր մեղսակիցները կպարզվեն և կկրեն անխուսափելի խիստ պատիժ կամ ռազմական առումով հատուցում կստանան», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը, ինչպես նաև անկախ լրատվամիջոցներին՝ կոշտ գնահատական տալ Բելգորոդում և Նիժնեկամսկում Կիևի ահաբեկչական հանցագործություններին:
«Կոչ ենք անում միջազգային հանրության ողջամիտ ներկայացուցիչներին, պատկան միջազգային կառույցներին և անկախ լրատվամիջոցներին՝ կոշտ գնահատական տալ Կիևի ահաբեկչական հանցագործություններին», - ասված է Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ:
Նշենք, որ այսօր առավոտյան Նիժնեկամսկը դաժան հարձակման է ենթարկվել ուկրաինական ԱԹՍ-ներով։ Հարձակումն իրականացվել է ինչպես արտադրական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտների վրա։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ մի երեխա, բժշկական օգնության համար դիմել է 75 մարդ, նրանցից 21-ը հոսպիտալացվել է: Թաթարստանում սուգ է հայտարարվել։
Օգոստոսի 9-ի գիշերը Բելգորոդը ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակմանը։ Զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 26-ը, այդ թվում՝ երկու երեխա։ Վնասվել է շուրջ 30 բազմաբնակարան, ինչպես նաև 3 սոցիալական և 6 առևտրային շենք, ավելի քան 30 ավտոմեքենա։
Լրահոս
0