Չինաստանում մոլեգնում է «Դելֆին» թայֆունը։ Ինչպես հայտնում է «Reuters»-ը, Շանհայի երկու օդանավակայաններում ավելի քան 900 չվերթ է չեղարկվել։ Փոթորկի մոտենալուց առաջ Շանհայի շրջաններից ավելի քան 200 հազար մարդ է տարհանվել, Վենչժոու ափամերձ քաղաքում ժամանակավոր ապաստարաններ է տեղափոխվել ավելի քան 900 հազար մարդ: Ընդհանուր առմամբ տարհանվել է ավելի քան 1 մլն մարդ:Մի քանի օր առաջ «Դելֆին» թայֆունը մոլեգնում էր Ճապոնիայի հարավային հատվածում, Օկինավայի օդանավակայանը փակվել էր, չեղարկվել էր ավելի քան 500 չվերթ, դադարեցվել էր խանութների և ձեռնարկությունների աշխատանքը, որոշվել էր տարհանել բնակչության մի մասին։
Թայֆունի հետևանքով առաջացած հորդառատ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել։
Չինաստանում մոլեգնում է «Դելֆին» թայֆունը։ Ինչպես հայտնում է «Reuters»-ը, Շանհայի երկու օդանավակայաններում ավելի քան 900 չվերթ է չեղարկվել։ Փոթորկի մոտենալուց առաջ Շանհայի շրջաններից ավելի քան 200 հազար մարդ է տարհանվել, Վենչժոու ափամերձ քաղաքում ժամանակավոր ապաստարաններ է տեղափոխվել ավելի քան 900 հազար մարդ: Ընդհանուր առմամբ տարհանվել է ավելի քան 1 մլն մարդ:
Մի քանի օր առաջ «Դելֆին» թայֆունը մոլեգնում էր Ճապոնիայի հարավային հատվածում, Օկինավայի օդանավակայանը փակվել էր, չեղարկվել էր ավելի քան 500 չվերթ, դադարեցվել էր խանութների և ձեռնարկությունների աշխատանքը, որոշվել էր տարհանել բնակչության մի մասին։