00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
44 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱԺ-ում ստեղծվեց պատգամավորական էթիկայի հանձնաժողով․ ՔՊ-ն կունենա 5 անդամ

© SputnikПервая сессия 9-го созыва Национального собрания РА (2 августа 2026). Еревaн
Первая сессия 9-го созыва Национального собрания РА (2 августа 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2026
Բաժանորդագրվել
Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ԱԺ-ում կգործի պատգամավորական էթիկայի հանձնաժողով․ ՔՊ-ն կունենա 5 անդամ։ Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ նախագծով առաջարկվում է ստեղծել 10 անդամից կազմված՝ պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ երկու տարի գործունեության ժամկետով։

«Հանձնաժողովում տեղերը բաշխվելու են խորհրդարանական խմբակցությունների պատգամավորների թվի համամասնությամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովում կունենա 5 անդամ նշանակելու իրավունք, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը՝ 3 անդամ, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 2 անդամ»,- ասաց Ջուլհակյանը։

Նախագծով հանձնաժողովի ղեկավար պաշտոնների բաշխման հատուկ մեխանիզմ է նախատեսվում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը վերապահվում է հանձնաժողովի առաջին նախագահի նշանակման իրավունքը, իսկ մյուս խմբակցությունները համապատասխանաբար ստանում են նախագահի կամ տեղակալի պաշտոն զբաղեցնելու իրավունք՝ սահմանված հերթականությամբ։ Հանձնաժողովի գործունեության ընթացքում ղեկավար պաշտոնները պետք է ռոտացիայի ենթարկվեն։
«Պատգամավորական էթիկայի բարձր չափանիշների սահմանումը և դրանց պահպանման արդյունավետ մեխանիզմների առկայությունը խորհրդարանական ժողովրդավարության կարևոր բաղադրիչներ են։ Նախաձեռնության նպատակն է ձևավորել պատգամավորական էթիկային վերաբերող հարցերի քննության արդյունավետ, թափանցիկ և հաշվետու խորհրդարանական համակարգ և բարձրացնել Ազգային ժողովի գործունեության նկատմամբ հանրային վստահությունը»,– հավելել էր Ջուլհակյանը։
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքով ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը կարող է պատգամավորների նկատմամբ կիրառել կարգապահական սանկցիա։
Լրահոս
0