00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
67 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:54
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ–ն, ՀՀ–ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել

© AP Photo / Mark SchiefelbeinПрезидент США Дональд Трамп пожимает руки премьер-министру Армении Николу Пашиняну и президенту Азербайджана Ильхаму Алиеву во время церемонии подписания в Восточном зале Белого дома (8 августа 2025). Вашингтон
Президент США Дональд Трамп пожимает руки премьер-министру Армении Николу Пашиняну и президенту Азербайджана Ильхаму Алиеву во время церемонии подписания в Восточном зале Белого дома (8 августа 2025). Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2026
Բաժանորդագրվել
Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատում են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և իրավազորությանը՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ–ն, ՀՀ–ն և Ադրբեջանը Խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի կապակցությամբ համատեղ հայտարարություն են տարածել, որը հրապարակվել է ՀՀ արտգործնախարարության կայքում։
Երկրները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և իրավազորությանը՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Նրանք շարունակում են հանձնառու մնալ օգոստոսի 8-ի գամատեղ հռչակագրի լիարժեք իրականացմանը, ինչպես նաև տարածաշրջանի բացառիկ տնտեսական ներուժի բացահայտմանը։
«Այս առաջին տարեդարձի կապակցությամբ խոր հպարտություն կա այն ամենում, ինչին մեր երկրները հասել են միասին, և մեծ վճռականություն՝ շարունակելու կառուցել այն հիմքի վրա, որը վերջ դրեց տասնամյակներ տևած հակամարտությանը և Հարավային Կովկասը դրեց ավելի բարգավաճ ապագայի ուղու վրա»,– ասված է հայտարարությունում։
«Թրամփի ուղու» համատեքստում նշվում է, որ Հայաստանում արդեն ընթանում են ինժեներական հետազոտություններ, Ադրբեջանն իր տարածքում գրեթե ավարտել է ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը՝ Հայաստանի տարածքում գտնվող ԹՐԻՓՓ-ին միանալու համար։ Երեք երկրները նաև աջակցում են ԹՐԻՓՓ-ի շրջանակներում էլեկտրահաղորդման գծի կառուցմանը։
Նշվում է նաև, որ ԱՄՆ–ն 201 միլիոն դոլարի դրամաշնորհ է հատկացրել Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամին՝ նպաստելու մասնավոր հատվածի ներդրումների ներգրավմանը Տրանսկասպյան առևտրային ուղու (Միջին միջանցք) Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հատվածներում։
Հայտարարությունում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև նախկինում գործող տարանցման սահմանափակումներին։ Նշվում է, որ Ադրբեջանը «միակողմանիորեն վերացրել է բոլոր տարանցման սահմանափակումները Հայաստանի նկատմամբ», ինչի արդյունքում Ադրբեջանի տարածքով Հայաստան և Հայաստանից փոխադրվել է շուրջ 60,000 տոննա ապրանք։ Ադրբեջանը նաև 20,000 տոննա նավթամթերք է մատակարարել Հայաստանին։
Հայտարարության մեկ այլ կետով նշվում է, որ երկու երկրների հեռահաղորդակցության օպերատորները ստորագրել են համացանցային կապի վերաբերյալ համաձայնագիր, որը կնպաստի տարածաշրջանային կապուղիների դիվերսիֆիկացմանը։
Եռակողմ հայտարարությունում հիշեցրել են նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խումբը և հարակից կառույցները լուծարվել են՝ ի ճանաչումն նրա, որ չլուծված հակամարտության դարաշրջանն ավարտված է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Լրահոս
0