https://arm.sputniknews.ru/20260810/azh-um-steghtsvec-patgamavvorakan-etikaji-handznazhvoghvov-qp-n-kunena-5-andam-105597125.html
ԱԺ-ում ստեղծվեց պատգամավորական էթիկայի հանձնաժողով․ ՔՊ-ն կունենա 5 անդամ
ԱԺ-ում ստեղծվեց պատգամավորական էթիկայի հանձնաժողով․ ՔՊ-ն կունենա 5 անդամ
Sputnik Արմենիա
Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր։ 10.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-10T14:33+0400
2026-08-10T14:33+0400
2026-08-10T16:43+0400
էթիկայի հանձնաժողով
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105309031_0:240:1280:960_1920x0_80_0_0_83a4bafb5d5f32f60931010d48316d75.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ԱԺ-ում կգործի պատգամավորական էթիկայի հանձնաժողով․ ՔՊ-ն կունենա 5 անդամ։ Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ նախագծով առաջարկվում է ստեղծել 10 անդամից կազմված՝ պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ երկու տարի գործունեության ժամկետով։ Նախագծով հանձնաժողովի ղեկավար պաշտոնների բաշխման հատուկ մեխանիզմ է նախատեսվում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը վերապահվում է հանձնաժողովի առաջին նախագահի նշանակման իրավունքը, իսկ մյուս խմբակցությունները համապատասխանաբար ստանում են նախագահի կամ տեղակալի պաշտոն զբաղեցնելու իրավունք՝ սահմանված հերթականությամբ։ Հանձնաժողովի գործունեության ընթացքում ղեկավար պաշտոնները պետք է ռոտացիայի ենթարկվեն։Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքով ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը կարող է պատգամավորների նկատմամբ կիրառել կարգապահական սանկցիա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105309031_0:0:1280:960_1920x0_80_0_0_c866c038da3d79abda0f1f052c567989.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էթիկայի հանձնաժողով, աժ (ազգային ժողով)
էթիկայի հանձնաժողով, աժ (ազգային ժողով)
ԱԺ-ում ստեղծվեց պատգամավորական էթիկայի հանձնաժողով․ ՔՊ-ն կունենա 5 անդամ
14:33 10.08.2026 (Թարմացված է: 16:43 10.08.2026) Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ԱԺ-ում կգործի պատգամավորական էթիկայի հանձնաժողով․ ՔՊ-ն կունենա 5 անդամ։ Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ նախագծով առաջարկվում է ստեղծել 10 անդամից կազմված՝ պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ երկու տարի գործունեության ժամկետով։
«Հանձնաժողովում տեղերը բաշխվելու են խորհրդարանական խմբակցությունների պատգամավորների թվի համամասնությամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովում կունենա 5 անդամ նշանակելու իրավունք, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը՝ 3 անդամ, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 2 անդամ»,- ասաց Ջուլհակյանը։
Նախագծով հանձնաժողովի ղեկավար պաշտոնների բաշխման հատուկ մեխանիզմ է նախատեսվում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը վերապահվում է հանձնաժողովի առաջին նախագահի նշանակման իրավունքը, իսկ մյուս խմբակցությունները համապատասխանաբար ստանում են նախագահի կամ տեղակալի պաշտոն զբաղեցնելու իրավունք՝ սահմանված հերթականությամբ։ Հանձնաժողովի գործունեության ընթացքում ղեկավար պաշտոնները պետք է ռոտացիայի ենթարկվեն։
«Պատգամավորական էթիկայի բարձր չափանիշների սահմանումը և դրանց պահպանման արդյունավետ մեխանիզմների առկայությունը խորհրդարանական ժողովրդավարության կարևոր բաղադրիչներ են։ Նախաձեռնության նպատակն է ձևավորել պատգամավորական էթիկային վերաբերող հարցերի քննության արդյունավետ, թափանցիկ և հաշվետու խորհրդարանական համակարգ և բարձրացնել Ազգային ժողովի գործունեության նկատմամբ հանրային վստահությունը»,– հավելել էր Ջուլհակյանը։
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքով ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը կարող է պատգամավորների նկատմամբ կիրառել կարգապահական սանկցիա։