Ծեծկռտուք Դաշտավանում, 10-ից ավելի անձինք դիմել են հիվանդանոց. կան ձերբակալվածներ
12:05 09.08.2026 (Թարմացված է: 13:38 09.08.2026)

Ոստիկանություն և շտապօգնություն. Արխիվային լուսանկար
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Արարատի մարզի Դաշտավան բնակավայրի գլխավոր խաչմերուկում ծեծկռտուք է տեղի ունեցել և 10–ից ավելի քաղաքացիներ դիմել են Մասիսի հիվանդանոց։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը` նշելով, որ դեպը տեղի է ունեցել գիշերը` ժամը 00։30-ի սահմաններում։
Լրատվամիջոցի տեղեկություններով` ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով քարերի կտորներ, փայտեր, առնանման հետքեր, հողաթափեր, գլխարկներ և այլ իրեր։
Կայքը գրել է, որ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, պատմել են, որ լսել են նաև կրակոցի ձայներ, սակայն այս տեղեկությունները դեռևս ճշտվում են։
Լրատվամիջոցի տեղեկություններով` ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով քարերի կտորներ, փայտեր, առնանման հետքեր, հողաթափեր, գլխարկներ և այլ իրեր։
Կայքը գրել է, որ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, պատմել են, որ լսել են նաև կրակոցի ձայներ, սակայն այս տեղեկությունները դեռևս ճշտվում են։
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Ավելի ուշ ՆԳՆ–ից հայտնեցին, որ կրակոցներ չեն եղել, և որ կան ձերբակալվածներ։