00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:14
1 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՌԴ-ն և Սիրիան հուշագիր են ստորագրել ռուսական ռազմակայանների ապագայի վերաբերյալ

© Sputnik / Дмитрий Виноградов / Անցնել մեդիապահոցՀմեյմիմի ավիաբազան
Հմեյմիմի ավիաբազան - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2026
Հմեյմիմի ավիաբազան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Համաձայնագիրը ռուս-սիրիական մեկուկես տարվա բանակցությունների արդյունքն է։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Մոսկվան և Դամասկոսը հուշագիր են ստորագրել Սիրիայում Ռուսաստանի ներկայության վերակազմակերպման վերաբերյալ։ Փաստաթղթի համաձայն՝ քաղաքացիական օբյեկտները կանցնեն Դամասկոսի կառավարմանը, իսկ ռուսական ռազմակայանները կվերափոխվեն համատեղ ուսումնական կենտրոնների։ Այս մասին հայտնում է SANA պետական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ԱԳՆ-ին։
Հուշագրի համաձայն՝ Դամասկոսը քաղաքացիական կառավարման տակ կընդունի Հմեյմիմի ավիաբազան և Տարտուսի նավահանգստի չորրորդ առևտրային նավամատույցը՝ հետագայում դրանք երկրի քաղաքացիական կառավարման համակարգում ներառելու նպատակով։
Նշվում է, որ ռազմական օբյեկտները կվերափոխվեն համատեղ ուսումնամարզական կենտրոնների, որոնք կգործեն նոր մեխանիզմների հիման վրա՝ հաշվի առնելով երկու կողմերի շահերը։
Հուշագրով անցումային շրջանի համար նախատեսվում է առավելագույնը երեք ամիս, որից հետո նոր պայմանավորվածություններն ուժի մեջ կմտնեն։
Համաձայնագիրը ռուս-սիրիական մեկուկես տարվա բանակցությունների արդյունքն է։ Սիրիայի ԱԳՆ-ն այն անվանել է բանակցությունների մեկնարկից ի վեր ամենանշանակալի իրադարձությունը և հայտարարել, որը երկկողմ հարաբերություններում նոր փուլ է բացում։
Հիշեցնենք, որ Հմեյմիմի ավիաբազան Միջերկրական ծովի ափին գտնվող Ջաբլա քաղաքի մերձակայքում է՝ Տարտուսից մոտ 60 կմ հարավ։ Ռազմակայանը ստեղծվել է քաղաքացիական օդանավակայանի տարածքում։ Սիրիայում ռուսական ավիացիոն խմբի տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի և Սիրիայի միջև համաձայնագիրը ստորագրվել է Դամասկոսում 2015 թվականի օգոստոսին։
Տարտուսի ռազմածովային բազան Ռուսաստանի միակ նման օբյեկտն է Միջերկրական ծովում։ Այն օգտագործվել է Սիրիայում ՌԴ ռազմական գործողության ընթացքում՝ ռուսական զորախմբի գործունեությունն ապահովելու համար։
2017 թվականին Մոսկվան և Դամասկոսը պայմանավորվել էին այդ օբյեկտներում ռուսական ուժերը տեղակայել 49 տարի ժամկետով՝ մինչև 2066 թվականը։
Լրահոս
0