https://arm.sputniknews.ru/20260809/rd-belgvorvodi-vra-zangvatsajin-hardzakum-e-eghel-3-mard-zvohvel-e-25-y-viravvorvel-105576166.html
ՌԴ Բելգորոդի վրա զանգվածային հարձակում է եղել․ 3 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել
ՌԴ Բելգորոդի վրա զանգվածային հարձակում է եղել․ 3 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել
Sputnik Արմենիա
Անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը 146 անգամ հարձակվել են ՌԴ Բելգորոդի մարզի տարածքի վրա, նշել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը։ 09.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-09T12:46+0400
2026-08-09T12:46+0400
2026-08-09T12:46+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
բելգորոդ
ուկրաինա
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
զոհ
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92442876_0:319:913:832_1920x0_80_0_0_b89dc0f5310cd1ed827d156a9bd2fa86.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի վրա գիշերային զանգվածային հարձակման հետևանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 25 –ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգորոդի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակման հետևանքով 13 մարդ տուժել է։Նա նշել է, որ Բելգորոդում գիշերային հարձակման հետևանքով տուժել է 25 մարդ, որոնց թվում 4 և 9 տարեկան երեխաներ կան։«Երեխաներից մեկը հոսպիտալացվել է, բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության։ Բացի այդ, հիվանդանոցներում շարունակում են մնալ 13 չափահասներ, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ցուցաբերվում է անհրաժեշտ օգնությունը։ Բոլոր տուժածներին ապաքինում եմ մաղթում»,- գրել է Շուվաևը։Մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարի տվյալներով՝ հրդեհվել են կայանված ավտոմեքենաներ, երկու բազմաբնակարան և մեկ մասնավոր տուն. հրշեջ հաշվարկները մարել են հրդեհի բոլոր օջախները։«Կան մեծ թվով վնասված տներ, վարչական շենքեր, սոցիալական և կոմերցիոն օբյեկտներ»,- նշել է նա։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92442876_0:233:913:917_1920x0_80_0_0_03b86895a376701e3e200fdd32f69c11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, պատերազմ
բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, պատերազմ
ՌԴ Բելգորոդի վրա զանգվածային հարձակում է եղել․ 3 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել
Անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը 146 անգամ հարձակվել են ՌԴ Բելգորոդի մարզի տարածքի վրա, նշել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի վրա գիշերային զանգվածային հարձակման հետևանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 25 –ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգորոդի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակման հետևանքով 13 մարդ տուժել է։
«Այս գիշեր Բելգորոդը կրկին ենթարկվել է Կիևի նեոնացիստական ռեժիմի անօդաչու թռչող սարքերի զանգվածային ահաբեկչական հարձակմանը։ Ցավոք, ճշտված տվյալներով՝ երեք խաղաղ բնակիչ է զոհվել։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրանց ընտանիքներին»,- գրել է Շուվաևը Telegram-ի իր ալիքում։
Նա նշել է, որ Բելգորոդում գիշերային հարձակման հետևանքով տուժել է 25 մարդ, որոնց թվում 4 և 9 տարեկան երեխաներ կան։
«Երեխաներից մեկը հոսպիտալացվել է, բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության։ Բացի այդ, հիվանդանոցներում շարունակում են մնալ 13 չափահասներ, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ցուցաբերվում է անհրաժեշտ օգնությունը։ Բոլոր տուժածներին ապաքինում եմ մաղթում»,- գրել է Շուվաևը։
Մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարի տվյալներով՝ հրդեհվել են կայանված ավտոմեքենաներ, երկու բազմաբնակարան և մեկ մասնավոր տուն. հրշեջ հաշվարկները մարել են հրդեհի բոլոր օջախները։
«Կան մեծ թվով վնասված տներ, վարչական շենքեր, սոցիալական և կոմերցիոն օբյեկտներ»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։