https://arm.sputniknews.ru/20260809/netanjahun-merzhel-e-gazaji-veraberjal-khaghaghutjan-khvorhrdi-tsragiry-105580238.html
Նեթանյահուն մերժել է Գազայի վերաբերյալ «Խաղաղության խորհրդի» ծրագիրը
Նեթանյահուն մերժել է Գազայի վերաբերյալ «Խաղաղության խորհրդի» ծրագիրը
Sputnik Արմենիա
Իսրայելի կառավարության ղեկավարը նշել է, որ Թել Ավիվն այժմ Գազայի հարցը քննարկում է ամերիկյան կողմի հետ։ 09.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-09T16:45+0400
2026-08-09T16:45+0400
2026-08-09T16:45+0400
բենիամին նեթանյահու
իսրայել
գազայի հատված
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100087374_0:22:1600:922_1920x0_80_0_0_681673766a512956a8007de7a9b9b752.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Իսրայելը մերժում է Գազայի հատվածի վերաբերյալ «Խաղաղության խորհրդի» 15 կետից բաղկացած ծրագիրը։ Իսրայելական զինուժը չի հեռանա Գազայից, քանի դեռ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ամբողջությամբ չի զինաթափվել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։«Իսրայելը մերժում է 15 կետից բաղկացած փաստաթուղթը։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ոչ մի տեղ չի նահանջի մինչև ՀԱՄԱՍ-ի զինաթափումը։ Երբ ես խոսում եմ ՀԱՄԱՍ-ի զինաթափման մասին, նկատի ունեմ ծանր սպառազինությունը, ավելի թեթև սպառազինությունը՝ ամբողջ զենքը։ Մենք խոսում ենք իրական, այլ ոչ թե ձևական զինաթափման մասին», — կառավարության նիստում հայտարարել է Նեթանյահուն։Ավելի վաղ Նեթանյահուի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Իսրայելը Միացյալ Նահանգներին է փոխանցել Գազայի հատվածում հակամարտության կարգավորման 15 կետանոց ծրագրի վերաբերյալ իր առարկությունները։2025 թվականի հոկտեմբերի 9-ին Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ պայմանավորվել էին իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Հաջորդ օրը Գազայի հատվածում ուժի մեջ էր մտել հրադադարի ռեժիմը։ Համաձայն պայմանավորվածության՝ իսրայելական զորքերը նահանջել էին այսպես կոչված «դեղին գիծ»՝ իրենց վերահսկողության տակ պահելով Գազայի հատվածի տարածքի ավելի քան 50 տոկոսը։
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100087374_27:0:1450:1067_1920x0_80_0_0_fbe3c22c791f2b3f55be05d3ac0b1d26.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բենիամին նեթանյահու, իսրայել, գազայի հատված, պատերազմ
բենիամին նեթանյահու, իսրայել, գազայի հատված, պատերազմ
Նեթանյահուն մերժել է Գազայի վերաբերյալ «Խաղաղության խորհրդի» ծրագիրը
Իսրայելի կառավարության ղեկավարը նշել է, որ Թել Ավիվն այժմ Գազայի հարցը քննարկում է ամերիկյան կողմի հետ։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Իսրայելը մերժում է Գազայի հատվածի վերաբերյալ «Խաղաղության խորհրդի» 15 կետից բաղկացած ծրագիրը։ Իսրայելական զինուժը չի հեռանա Գազայից, քանի դեռ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ամբողջությամբ չի զինաթափվել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Իսրայելը մերժում է 15 կետից բաղկացած փաստաթուղթը։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ոչ մի տեղ չի նահանջի մինչև ՀԱՄԱՍ-ի զինաթափումը։ Երբ ես խոսում եմ ՀԱՄԱՍ-ի զինաթափման մասին, նկատի ունեմ ծանր սպառազինությունը, ավելի թեթև սպառազինությունը՝ ամբողջ զենքը։ Մենք խոսում ենք իրական, այլ ոչ թե ձևական զինաթափման մասին», — կառավարության նիստում հայտարարել է Նեթանյահուն։
Ավելի վաղ Նեթանյահուի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Իսրայելը Միացյալ Նահանգներին է փոխանցել Գազայի հատվածում հակամարտության կարգավորման 15 կետանոց ծրագրի վերաբերյալ իր առարկությունները։
«Այժմ մենք այդ հարցը քննարկում ենք ամերիկացիների հետ։ Նրանք ունեն իրենց առաջարկները, որոնց մի մասը մեզ համար ընդունելի է, մյուս մասը՝ ոչ։ Մենք գիտենք՝ ինչպես պաշտպանել մեր դիրքորոշումը նման հարցերում։ Դա ապացուցել ենք նախկինում և ապացուցում ենք նաև այսօր», — ասել է Նեթանյահուն։
2025 թվականի հոկտեմբերի 9-ին Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ պայմանավորվել էին իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Հաջորդ օրը Գազայի հատվածում ուժի մեջ էր մտել հրադադարի ռեժիմը։ Համաձայն պայմանավորվածության՝ իսրայելական զորքերը նահանջել էին այսպես կոչված «դեղին գիծ»՝ իրենց վերահսկողության տակ պահելով Գազայի հատվածի տարածքի ավելի քան 50 տոկոսը։