https://arm.sputniknews.ru/20260809/hardzakman-entarkvats-turqakan-bernanavi-terery-hajc-en-patrastum-ukrainaji-dem-zlm-105582029.html
Հարձակման ենթարկված թուրքական բեռնանավի տերերը հայց են պատրաստում Ուկրաինայի դեմ. ԶԼՄ
Հարձակման ենթարկված թուրքական բեռնանավի տերերը հայց են պատրաստում Ուկրաինայի դեմ. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Հայտարարության հեղինակները պնդում են, որ «Reyhan Sarı» բեռնանավը դիտավորյալ է ընտրվել որպես թիրախ, ինչը, նրանց գնահատմամբ, վկայում է քաղաքացիական անձանց վնաս... 09.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-09T18:47+0400
2026-08-09T18:47+0400
2026-08-09T18:47+0400
ուկրաինա
նավ
թուրքիա
սև ծով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/04/25188949_0:89:1600:989_1920x0_80_0_0_62359d3c0411ccdc033347988488399a.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. «Reyhan Sarı» թուրքական բեռնանավի տերերը և անձնակազմի 15 անդամները Ուկրաինայի զինված ուժերի հարձակման կապակցությամբ դիմում են պատրաստում Հաագայի Միջազգային քրեական դատարան ներկայացնելու համար։ Հարձակման հետևանքով թուրք նավաստի էր զոհվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ծովային տեղեկատվության HaberDenizde.com թուրքական պորտալին։Հուլիսին Սև ծովում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանն էր ենթարկվել ածուխ փոխադրող «MV Reyhan Sarı» նավը։ Զոհվել էր մեկ նավաստի, ևս երեքը վիրավորվել էին։Դիմումում ընդգծվել է, որ քաղաքացիական առևտրային նավերը գտնվում են միջազգային իրավունքի պաշտպանության ներքո և չեն կարող դիտարկվել որպես ռազմական թիրախներ։Հայտարարության հեղինակները պնդում են, որ «Reyhan Sarı» բեռնանավը և հատկապես նավի բնակելի տարածքները դիտավորյալ են ընտրվել որպես հարձակման թիրախ, ինչը, նրանց գնահատմամբ, վկայում է քաղաքացիական անձանց վնաս հասցնելու մտադրության մասին։Փաստաթղթի հեղինակները նաև պնդում են, որ հարձակման ժամանակ կիրառվել են կասետային տարրեր պարունակող և զրահաթափանց հատկություններով զինամթերքներ։ Այս հանգամանքները, դիմումատուների կարծիքով, կարող են մատնանշել մարդկության դեմ ուղղված հանցագործության հատկանիշներ։«Reyhan Sarı»-ն թուրքական դրոշի ներքո նավարկող բեռնանավ է, որը 2023 թվականին ձեռք է բերվել «T ve O Denizcilik» ընկերության կողմից և գրանցված է Թուրքիայի միջազգային նավերի գրանցամատյանում (Թուրքիայի միջազգային ռեգիստրում)։Ավելի վաղ Yeni Şafak թերթը հայտնել էր, որ Թուրքիան սահմանափակում է նավագնացությունը Սև ծովում՝ նավերի վրա հարձակումների ֆոնին։Նշենք, որ Սև ծովում Թուրքիայի հետ կապված նավերի վրա Կիևի հարձակումների հաճախակիացման ֆոնին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել էր ստեղծել հատուկ մեխանիզմ՝ ջրային տարածքում առևտրային նավերի վրա հարձակումները կանխելու համար։
ուկրաինա
թուրքիա
սև ծով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/04/25188949_120:0:1541:1066_1920x0_80_0_0_10497f03c5ba5e049fbfd96705ebbb2d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, նավ, թուրքիա, սև ծով
ուկրաինա, նավ, թուրքիա, սև ծով
Հարձակման ենթարկված թուրքական բեռնանավի տերերը հայց են պատրաստում Ուկրաինայի դեմ. ԶԼՄ
Հայտարարության հեղինակները պնդում են, որ «Reyhan Sarı» բեռնանավը դիտավորյալ է ընտրվել որպես թիրախ, ինչը, նրանց գնահատմամբ, վկայում է քաղաքացիական անձանց վնաս հասցնելու մտադրության մասին։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. «Reyhan Sarı» թուրքական բեռնանավի տերերը և անձնակազմի 15 անդամները Ուկրաինայի զինված ուժերի հարձակման կապակցությամբ դիմում են պատրաստում Հաագայի Միջազգային քրեական դատարան ներկայացնելու համար։ Հարձակման հետևանքով թուրք նավաստի էր զոհվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ծովային տեղեկատվության HaberDenizde.com թուրքական պորտալին։
Հուլիսին Սև ծովում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանն էր ենթարկվել ածուխ փոխադրող «MV Reyhan Sarı» նավը։ Զոհվել էր մեկ նավաստի, ևս երեքը վիրավորվել էին։
«Հաագայում Ուկրաինայի դեմ հայց են մտադիր ներկայացնել «Reyhan Sarı» նավի սեփականատեր «T ve O Denizcilik» ընկերությունը, ինչպես նաև անձնակազմի 15 անդամները։ Թուրքական կողմի շահերը, ինչպես հաղորդվում է, ներկայացնում է «Memişoğlu Kurun» իրավաբանական ընկերությունը»,- ասված է հրապարակման մեջ։
Դիմումում ընդգծվել է, որ քաղաքացիական առևտրային նավերը գտնվում են միջազգային իրավունքի պաշտպանության ներքո և չեն կարող դիտարկվել որպես ռազմական թիրախներ։
Հայտարարության հեղինակները պնդում են, որ «Reyhan Sarı» բեռնանավը և հատկապես նավի բնակելի տարածքները դիտավորյալ են ընտրվել որպես հարձակման թիրախ, ինչը, նրանց գնահատմամբ, վկայում է քաղաքացիական անձանց վնաս հասցնելու մտադրության մասին։
Փաստաթղթի հեղինակները նաև պնդում են, որ հարձակման ժամանակ կիրառվել են կասետային տարրեր պարունակող և զրահաթափանց հատկություններով զինամթերքներ։ Այս հանգամանքները, դիմումատուների կարծիքով, կարող են մատնանշել մարդկության դեմ ուղղված հանցագործության հատկանիշներ։
«Reyhan Sarı»-ն թուրքական դրոշի ներքո նավարկող բեռնանավ է, որը 2023 թվականին ձեռք է բերվել «T ve O Denizcilik» ընկերության կողմից և գրանցված է Թուրքիայի միջազգային նավերի գրանցամատյանում (Թուրքիայի միջազգային ռեգիստրում)։
Ավելի վաղ Yeni Şafak թերթը հայտնել էր, որ Թուրքիան սահմանափակում է նավագնացությունը Սև ծովում՝ նավերի վրա հարձակումների ֆոնին։
Նշենք, որ Սև ծովում Թուրքիայի հետ կապված նավերի վրա Կիևի հարձակումների հաճախակիացման ֆոնին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել էր ստեղծել հատուկ մեխանիզմ՝ ջրային տարածքում առևտրային նավերի վրա հարձակումները կանխելու համար։