https://arm.sputniknews.ru/20260809/hajkakan-nvor-startapy-kogni-restvorannerin-kankhatesel-hatshakhvordi-nakhasirutjunnery-105433655.html
Հայկական նոր ստարտափը կօգնի ռեստորաններին կանխատեսել հաճախորդի նախասիրությունները
Հայկական նոր ստարտափը կօգնի ռեստորաններին կանխատեսել հաճախորդի նախասիրությունները
Sputnik Արմենիա
Հաճախորդի համաձայնությամբ ռեստորաններն ու սրճարանները կարող են հավաքել նրա պատվերների պատմությունը։ Դա կօգնի մատուցողներին առաջարկել հաճախորդների... 09.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-09T09:55+0400
2026-08-09T09:55+0400
2026-08-09T11:54+0400
հայաստան
ստարտափ
ռեստորան
հաճախորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/2227/20/22272083_0:85:1600:985_1920x0_80_0_0_4c32d68b23192777d4a8c742593b431e.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Հայկական նոր «Smart Guest» ստարտափը կօգնի ռեստորաններին կանխատեսել հաճախորդի նախասիրությունները։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց ստարտափի հիմնադիր Դավիթ Սարգսյանը, համակարգի աշխատանքի համար ռեստորաններում կտեղադրվեն էլեկտրոնային տերմինալներ` Wi-Fi-ին կամ ռեստորանի ճաշացանկին միանալու համար։ Միացումը կկատարվի հեռախոսից, QR-կոդով կամ NFC-ով: Նույնականացնելով հաճախորդին՝ համակարգը նրանից կխնդրի պատվերների պատմությունը հավաքելու համաձայնություն (դրա համար անհրաժեշտ չէ որևէ հավելված ներբեռնել)։ Հաճախորդի հետագա այցելությունների ժամանակ մատուցողները կկարողանան տեսնել նրա պատվերների պատմությունը։Հայկական ստարտափը բույսերի հիվանդությունների վաղ հայտնաբերման ԱԹՍ է մշակելՆա գաղափարն արդեն ներկայացրել է Երևանի մի քանի ռեստորանների ու սրճարանների, իսկ ապագայում ցանկանում է միասնական ցանց առաջարկել նրանց։ Այդ դեպքում, եթե հաճախորդը եկել է ճաշելու X ռեստորանում, նրա պատվերների պատմությունը կերևա նաև Y և Z ռեստորաններում, որտեղ նա նախկինում եղել է։ Ճիշտ նույն կերպ X ռեստորանում կատարած պատվերները տեսանելի կլինեն նաև Y և Z ռեստորաններում, ուստի, մեր զրուցակցի խոսքով, այդ օբյեկտների շահը փոխադարձ կլինի:Պատրաստի պրոդուկտը նա կառաջարկի առաջիկայում, իսկ նախագիծը ներկայացրել էր «Seaside Startup Summit» համաժողովի շրջանակում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2227/20/22272083_88:0:1512:1068_1920x0_80_0_0_a4a085d97cb2532da950620d1b65f8f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ստարտափ, ռեստորան, հաճախորդ
հայաստան, ստարտափ, ռեստորան, հաճախորդ
Հայկական նոր ստարտափը կօգնի ռեստորաններին կանխատեսել հաճախորդի նախասիրությունները
09:55 09.08.2026 (Թարմացված է: 11:54 09.08.2026) Հաճախորդի համաձայնությամբ ռեստորաններն ու սրճարանները կարող են հավաքել նրա պատվերների պատմությունը։ Դա կօգնի մատուցողներին առաջարկել հաճախորդների նախասիրություններին համապատասխան ուտեստներ և իրականացնել սննդի ու խմիչքների թիրախային ակցիաներ։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Հայկական նոր «Smart Guest» ստարտափը կօգնի ռեստորաններին կանխատեսել հաճախորդի նախասիրությունները։ Ինչպես
Sputnik Արմենիային հայտնեց ստարտափի հիմնադիր Դավիթ Սարգսյանը, համակարգի աշխատանքի համար ռեստորաններում կտեղադրվեն էլեկտրոնային տերմինալներ` Wi-Fi-ին կամ ռեստորանի ճաշացանկին միանալու համար։
Միացումը կկատարվի հեռախոսից, QR-կոդով կամ NFC-ով: Նույնականացնելով հաճախորդին՝ համակարգը նրանից կխնդրի պատվերների պատմությունը հավաքելու համաձայնություն (դրա համար անհրաժեշտ չէ որևէ հավելված ներբեռնել)։ Հաճախորդի հետագա այցելությունների ժամանակ մատուցողները կկարողանան տեսնել նրա պատվերների պատմությունը։
«Երբ հաճախորդը նստի սեղանի մոտ, մատուցողները կստանան առաջարկություններ, թե ինչ կարելի է առաջարկել նրան։ Ավելին` նման համակարգի միջոցով ռեստորանը ինչ-որ նոր ուտեստի կամ խմիչքի պրոմո-ակցիա անցկացնելիս կարող է հասցեական գնահատել, թե քանի հաճախորդ է որոշել պատվիրել այդ ուտեստը կամ խմիչքը», - հավելեց Սարգսյանը։
Նա գաղափարն արդեն ներկայացրել է Երևանի մի քանի ռեստորանների ու սրճարանների, իսկ ապագայում ցանկանում է միասնական ցանց առաջարկել նրանց։ Այդ դեպքում, եթե հաճախորդը եկել է ճաշելու X ռեստորանում, նրա պատվերների պատմությունը կերևա նաև Y և Z ռեստորաններում, որտեղ նա նախկինում եղել է։ Ճիշտ նույն կերպ X ռեստորանում կատարած պատվերները տեսանելի կլինեն նաև Y և Z ռեստորաններում, ուստի, մեր զրուցակցի խոսքով, այդ օբյեկտների շահը փոխադարձ կլինի:
Պատրաստի պրոդուկտը նա կառաջարկի առաջիկայում, իսկ նախագիծը ներկայացրել էր «Seaside Startup Summit» համաժողովի շրջանակում։