https://arm.sputniknews.ru/20260809/ankaran-ajakcum-e-hajastani-ev-adrbejani-kajun-khaghaghutjan-hasnelu-gvortsyntacin-fidan-105573736.html
Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ կայուն խաղաղության հասնելու գործընթացին. Ֆիդան
Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ կայուն խաղաղության հասնելու գործընթացին. Ֆիդան
Sputnik Արմենիա
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Հարավային Կովկասն անմիջականորեն ազդում է Թուրքիայի անվտանգության ճարտարապետության վրա։ 09.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-09T10:58+0400
2026-08-09T10:58+0400
2026-08-09T11:00+0400
հաքան ֆիդան
թուրքիա
ադրբեջան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/10/103548489_0:0:3024:1700_1920x0_80_0_0_c25817e30f5196df016ca75dc394d326.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման գործընթացին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։«Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են մշտական խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, և մենք աջակցում ենք այդ գործընթացին», — ասել է Ֆիդանը։Նա հույս ունի, որ ներկայում գործող հրադադարի ռեժիմը կպահպանվի։Անդրադառնալով Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի եռակողմ համաձայնագրին՝ Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ այն ուղղված չէ Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ։Երեկ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել TRIPP երթուղու իրականացման շուրջ։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/10/103548489_63:0:2794:2048_1920x0_80_0_0_82b0a42e900bbd92a1648672debda7f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հաքան ֆիդան, թուրքիա, ադրբեջան, հայաստան
հաքան ֆիդան, թուրքիա, ադրբեջան, հայաստան
Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ կայուն խաղաղության հասնելու գործընթացին. Ֆիդան
10:58 09.08.2026 (Թարմացված է: 11:00 09.08.2026) Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Հարավային Կովկասն անմիջականորեն ազդում է Թուրքիայի անվտանգության ճարտարապետության վրա։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման գործընթացին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են մշտական խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, և մենք աջակցում ենք այդ գործընթացին», — ասել է Ֆիդանը։
Նա հույս ունի, որ ներկայում գործող հրադադարի ռեժիմը կպահպանվի։
Ֆիդանը նաև նշել է, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներն անմիջական ազդեցություն ունեն Թուրքիայի անվտանգության ճարտարապետության վրա։
Անդրադառնալով Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի եռակողմ
համաձայնագրին՝ Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ այն ուղղված չէ Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ։
Երեկ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները
հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել TRIPP երթուղու իրականացման շուրջ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: