https://arm.sputniknews.ru/20260808/qkn-hvovik-abrahamjani-vordun-meghadrum-e-spanutjun-patvirelu-mej-na-dzerbakalvel-e-105554182.html
ՔԿ–ն Հովիկ Աբրահամյանի որդուն մեղադրում է սպանություն պատվիրելու մեջ. նա ձերբակալվել է
ՔԿ–ն Հովիկ Աբրահամյանի որդուն մեղադրում է սպանություն պատվիրելու մեջ. նա ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Արգամ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ... 08.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-08T11:36+0400
2026-08-08T11:36+0400
2026-08-08T12:08+0400
սպանություն
հհ քննչական կոմիտե
հովիկ աբրահամյան
կին
հարս
որդի
արգամ աբրահամյան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/08/105554558_0:0:1139:641_1920x0_80_0_0_c473d37c3ce9f8739ca234fa2de6a017.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը, մեղադրվում է սպանություն պատվիրելու մեջ։ Նա ձերբակալվել է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից:ՔԿ–ն նշում է, որ Աբրահամյանի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։Քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի որոշմամբ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (պատվերով սպանություն կատարելուն դրդելը)։«2026 թվականի օգոստոսի 8-ին քննիչի որոշման հիման վրա ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Ա․Ա․-ն ձերբակալվել է՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով»,–նշված է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք, Ս․Վ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու համար Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը)։ Դեռևս 2024 թվականի ապրիլին, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:Նախաքննությունը շարունակվում է, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Կադրեր՝ Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի ձերբակալությունից
Sputnik Արմենիա
Կադրեր՝ Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի ձերբակալությունից
2026-08-08T11:36+0400
true
PT0M53S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/08/105554558_142:0:997:641_1920x0_80_0_0_5c804982a420ea74aea3aacc6b66a628.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպանություն, հհ քննչական կոմիտե, հովիկ աբրահամյան, կին, հարս, որդի, արգամ աբրահամյան, տեսանյութեր, տեսանյութ, видео
սպանություն, հհ քննչական կոմիտե, հովիկ աբրահամյան, կին, հարս, որդի, արգամ աբրահամյան, տեսանյութեր, տեսանյութ, видео
ՔԿ–ն Հովիկ Աբրահամյանի որդուն մեղադրում է սպանություն պատվիրելու մեջ. նա ձերբակալվել է
11:36 08.08.2026 (Թարմացված է: 12:08 08.08.2026) Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Արգամ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (պատվերով սպանություն կատարելուն դրդելը)։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը, մեղադրվում է սպանություն պատվիրելու մեջ։ Նա ձերբակալվել է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել
ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից:
«Պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է.Ծ.-ին (Գագիկ Ծառուկյանի դստերը` Էմմա Ծառուկյանին) կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով»,–նշված է հաղորդագրության մեջ:
ՔԿ–ն նշում է, որ Աբրահամյանի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի որոշմամբ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (պատվերով սպանություն կատարելուն դրդելը)։
«2026 թվականի օգոստոսի 8-ին քննիչի որոշման հիման վրա ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Ա․Ա․-ն ձերբակալվել է՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, Ս․Վ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու համար Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը)։ Դեռևս 2024 թվականի ապրիլին, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:
Նախաքննությունը շարունակվում է, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ։