00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:14
1 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանը պատրաստ է երկխոսության, բայց ինքնիշխանության հարցում զիջումներ չի անելու. Փեզեշքիան

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցՄասուդ Փեզեշքիան
Մասուդ Փեզեշքիան - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2026
Բաժանորդագրվել
Իրանի նախագահը նաև հերքել է իր և գերագույն առաջնորդի միջև տարաձայնությունների մասին հայտարարությունները:
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Իրանը պատրաստ է երկխոսության, բայց ինքնիշխանության և պաշտպանական ներուժի հարցերում զիջումներ չի անելու։ Ինչպես հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը, այս մասին իր հրապարակային ելույթում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Նա հավելել է, որ Իրանին պարտադրված պատերազմում երկրի ղեկավարությունը գնացել է բանակցությունների՝ ազգային շահերը պաշտպանելու համար: Իրանը փոխըմբռնման է հասել եվրոպական պետությունների ներկայացուցիչների հետ, սակայն դրանք, Փեզեշքիանի խոսքով, չեն գործում ԱՄՆ-ից անկախ, և բանակցություններից հետո աջակցել են Իրանի դեմ նոր ուժային գործողություններին:
Իրանի նախագահն ընդգծել է, որ դիվանագիտությունն ու ռազմական ուժը չեն հակասում միմյանց, իսկ Թեհրանը չի ընդունի իր ռազմական ներուժի կրճատման պահանջները:
«Իրանը երբեք չի կոտրվի և չի հրաժարվի իր ռազմական և պաշտպանական ուժից», - հայտարարել է Փեզեշքիանը՝ հավելելով, որ իր երկիրը, ի տարբերություն Իսրայելի, սեփական սահմաններն ընդլայնելու հավակնություններ չունի:
Նա նշել է, որ ԱՄՆ-ին և Իսրայելին չի հաջողվել Իրանի դեմ միավորել Պարսից ծոցի երկրները: Նախագահը նաև հերքել է իր և գերագույն առաջնորդի, ինչպես նաև կառավարության և զինված ուժերի միջև տարաձայնությունների մասին հայտարարությունները:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:
Լրահոս
0