https://arm.sputniknews.ru/20260808/amn-i-shtabneri-peteri-miacjal-kvomitei-ghekavary-pvordzum-e-verj-tal-irani-dem-paterazmin-105558240.html
ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարը փորձում է վերջ տալ Իրանի դեմ պատերազմին
ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարը փորձում է վերջ տալ Իրանի դեմ պատերազմին
Sputnik Արմենիա
ԱՄՆ զինվորականները համոզված են, որ օդային հարվածները Իրանին չեն ստիպի կապիտուլյացիայի ենթարկվել, իսկ Թրամփը մերժել է լայնածավալ ցամաքային գործողությունը՝ մեծ... 08.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-08T13:42+0400
2026-08-08T13:42+0400
2026-08-08T13:43+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/08/105557627_0:93:3072:1821_1920x0_80_0_0_5987ec2e5538df6bd9db0c984d2512cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարը՝ գեներալ Դեն Քեյնը, երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներին ասել է, որ պետք է Իրանի դեմ պատերազմից դուրս գալու ճանապարհ գտնել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրի:Գեներալը կարծում է, որ բացառապես ավիահարվածների միջոցով դժվար կլինի հասնել Թրամփի հայտարարած նպատակների իրագործմանը։ ԱՄՆ ռազմական հրամանատարությունում և հետախուզությունում աճում է այն ընկալումը, որ օդային հարձակումները չեն կարող անվերջ լինել: Լուրջ զսպող գործոն է դարձել բարձր ճշգրտության հրթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի զինանոցների սպառումը։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/08/105557627_135:0:2866:2048_1920x0_80_0_0_8f8af0516da31d31ccc7dc06b7055873.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարը փորձում է վերջ տալ Իրանի դեմ պատերազմին
13:42 08.08.2026 (Թարմացված է: 13:43 08.08.2026) ԱՄՆ զինվորականները համոզված են, որ օդային հարվածները Իրանին չեն ստիպի կապիտուլյացիայի ենթարկվել, իսկ Թրամփը մերժել է լայնածավալ ցամաքային գործողությունը՝ մեծ կորուստների ռիսկի պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարը՝ գեներալ Դեն Քեյնը, երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներին ասել է, որ պետք է Իրանի դեմ պատերազմից դուրս գալու ճանապարհ գտնել։ Այս մասին հայտնում է
CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրի:
Ըստ գործակալության՝ Քեյնը մի շարք գաղտնի հանդիպումներ է անցկացրել վարչակազմի առանցքային անդամների հետ՝ դիրքորոշումները համաձայնեցնելու և Թրամփին հետագա էսկալացիայի ռիսկերը հայտնելու համար: CNN-ի տվյալներով՝ Քեյնը ներկայացրել է իր մտահոգությունները Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռաթքլիֆին, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին:
Գեներալը կարծում է, որ բացառապես ավիահարվածների միջոցով դժվար կլինի հասնել Թրամփի հայտարարած նպատակների իրագործմանը։ ԱՄՆ ռազմական հրամանատարությունում և հետախուզությունում աճում է այն ընկալումը, որ օդային հարձակումները չեն կարող անվերջ լինել: Լուրջ զսպող գործոն է դարձել բարձր ճշգրտության հրթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի զինանոցների սպառումը։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ: