https://arm.sputniknews.ru/20260807/ukrainan-1-orum-aveli-qan-120-angam-hardzakvel-e-belgvorvodi-marzi-vra-kan-viravvorner-105504358.html
Ուկրաինան 1 օրում ավելի քան 120 անգամ հարձակվել է Բելգորոդի մարզի վրա. կան վիրավորներ
Ուկրաինան 1 օրում ավելի քան 120 անգամ հարձակվել է Բելգորոդի մարզի վրա. կան վիրավորներ
Sputnik Արմենիա
Հակառակորդը չորս հարձակում է իրականացրել հրետանու և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կիրառմամբ։ 07.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-07T11:01+0400
2026-08-07T11:01+0400
2026-08-07T11:02+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
ուկրաինա
ռուսաստան
բելգորոդ
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
շեբեկինո
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102244987_0:94:1000:657_1920x0_80_0_0_b51a7fa24f46fae2e74e4b55e211c875.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Վերջին մեկ օրում ուկրաինացի զինյալները անօդաչուներով ավելի քան 120 անգամ հարձակվել են Բելգորոդի 16 շրջանների վրա, 16 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։Բացի այդ, հակառակորդը 4 հարձակում է իրականացրել՝ հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր օգտագործելով, ինչպես նաև 3 անգամ պայթուցիկ սարքեր է նետել անօդաչուներից։«Բելգորոդի, Վոլոկոնովսկի, Գրայվորոնսկի, Իվնյանսկի, Կորոչայի և Շեբեկինոյի շրջաններում 16 խաղաղ բնակիչ է տուժել։ Նրանցից մեկը ծանր վիճակում է», – հավելել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը։Բացի այդ, օպերատիվ շտաբը Telegram– ալիքում պարզաբանել է, որ այսօր օգնություն է ցուցաբերվել մի կնոջ, որը վիրավորվել էր օգոստոսի 5-ին Շեբեկինո քաղաքում դրոնի պայթյունի հետևանքով։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
բելգորոդ
շեբեկինո
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102244987_0:0:1000:750_1920x0_80_0_0_b348f7045889e5e7501cae144a3719ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, շեբեկինո
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, շեբեկինո
Ուկրաինան 1 օրում ավելի քան 120 անգամ հարձակվել է Բելգորոդի մարզի վրա. կան վիրավորներ
11:01 07.08.2026 (Թարմացված է: 11:02 07.08.2026) Հակառակորդը չորս հարձակում է իրականացրել հրետանու և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կիրառմամբ։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Վերջին մեկ օրում ուկրաինացի զինյալները անօդաչուներով ավելի քան 120 անգամ հարձակվել են Բելգորոդի 16 շրջանների վրա, 16 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։
«Վերջին մեկ օրում Ուկրաինայի զինված ուժերը 123 հարձակում են գործել Բելգորոդի մարզի տարածքի վրա։ Մեկ օրում ընդհանուր առմամբ 155 անօդաչու է խոցվել և ճնշվել», – հայտնել է Շուվաևը Max–ում։
Բացի այդ, հակառակորդը 4 հարձակում է իրականացրել՝ հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր օգտագործելով, ինչպես նաև 3 անգամ պայթուցիկ սարքեր է նետել անօդաչուներից։
«Բելգորոդի, Վոլոկոնովսկի, Գրայվորոնսկի, Իվնյանսկի, Կորոչայի և Շեբեկինոյի շրջաններում 16 խաղաղ բնակիչ է տուժել։ Նրանցից մեկը ծանր վիճակում է», – հավելել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը։
Բացի այդ, օպերատիվ շտաբը Telegram– ալիքում պարզաբանել է, որ այսօր օգնություն է ցուցաբերվել մի կնոջ, որը վիրավորվել էր օգոստոսի 5-ին Շեբեկինո քաղաքում դրոնի պայթյունի հետևանքով։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։