00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:15
2 ր
Ուղիղ եթեր
09:18
42 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Տաթևի նախկին ղեկավարից 4,4 մլն դրամ կբռնագանձվի․ դատախազության հայցը բավարարվել է

© Sputnik / Andranik GhazaryanՍյունիք
Սյունիք - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2026
Սյունիք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դատախազությունը պնդում է, թե համայնքային էքսկավատորը Մուրադ Սիմոնյանը տվել է ՍՊԸ-ի, իսկ շահագործումից ստացված գումարի մի մասը հափշտակել։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի ավելի քան 4,4 մլն դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
«Դատախազության հայցը բավարարել է Հակակոռուպցիոն դատարանը, հուլիսի 30-ին։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարը»,- ասված է հաղորդագրությունում։
Դատախազությունից պնդում են, թե Սիմոնյանը համայնքային սեփականություն հանդիսացող էքսկավատորը 2018-2020 թվականներին տրամադրել է ՍՊԸ-ի ու շահագործումից ստացված 13 մլն 600 հազար դրամից 4 միլիոն 454 հազար դրամը հափշտակել է։
Դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայցը ներկայացրել էր մարտի 31-ին:
Հիշեցնենք, որ դեռ 2023 թվականից Մուրադ Սիմոնյանը մեղադրվում է յուրացնելու կամ վատնելու, նույն արարքը խոշոր չափերով կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և նույն արարքը կատարելու մեջ, որն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել։
Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել ու 2023 թվականի հունվարի 14-ին Մուրադ Սիմոնյանը Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխվել էր Հայաստան, և «Զվարթնոց» օդանավակայանից նրան տարել էին Գորիսի ՔԿՀ։

Որոշ ժամանակ անց, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է, այժմ Սիմոնյանն ազատության մեջ է։
Լրահոս
0