https://arm.sputniknews.ru/20260807/khvohararakan-mrcujt-fvorsh-ev-iranakan-erazhshtutjun-navasard-paratvonn-ajs-tari-2-or-ktevi-105515391.html
Խոհարարական մրցույթ, Ֆորշ և իրանական երաժշտություն. «Նավասարդ» փառատոնն այս տարի 2 օր կտևի
Խոհարարական մրցույթ, Ֆորշ և իրանական երաժշտություն. «Նավասարդ» փառատոնն այս տարի 2 օր կտևի
Sputnik Արմենիա
Փառատոնի կարևորագույն իրադարձություններից մեկը կլինի «Peace Cup» միջազգային խոհարարական մրցույթը, որի ընթացքում Հայաստանից, Իրանից և այլ երկրներից ժամանած... 07.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-07T13:27+0400
2026-08-07T13:27+0400
2026-08-07T14:08+0400
հայաստան
նավասարդ
փառատոն
սեդրակ մամուլյան
մեխակ ապրեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0a/79333431_0:0:1601:901_1920x0_80_0_0_69afdb88526746ef8f5ab7a014e4b681.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. «Նավասարդ» հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոնն այս տարի 2 օր կտևի։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։5-րդ անգամ կազմակերպվող հայ–իրանական փառատոնը կանցկացվի օգոստոսի 10–11-ը Սյունիքի մարզի Սիսիան համայնքում։Փառատոնի շրջանակում կկայանան Հայաստանի և Իրանի ազգային խոհանոցի ցուցադրություններ և համտեսներ, մշակութային և երաժշտական ծրագրեր (իրանական մշակութային երաժշտական խմբեր, «Որտնա» պարային համույթ, ջութակահար Արմեն Ավետիսյան, Սիսիանի ժողգործիքների համույթ), ժողովրդական արվեստների և արհեստների ցուցահանդես-վաճառք, զբոսաշրջային և գաստրոնոմիական ներկայացումներ,տեղական արտադրողների և համայնքների տաղավարներ և այլն։Փառատոնի մշակութային ծրագրի շրջանակում համերգային ելույթով հանդես կգա սիրված երգիչ և երգահան Ֆորշը, որը կներկայացնի իր հայտնի ստեղծագործությունները։«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ նշեց, որ փառատոնի կարևորագույն իրադարձություններից մեկը կլինի «Peace Cup» (Խաղաղության գավաթ) միջազգային խոհարարական մրցույթը։Մրցույթի ընթացքում Հայաստանից, Իրանից և այլ երկրներից ժամանած խոհարարները կցուցադրեն իրենց վարպետությունը՝ խթանելով ժողովուրդների միջև բարեկամությունն ու խաղաղության գաղափարը խոհարարության համամարդկային լեզվով։«Մենք ուզում ենք Հայաստանը դիրքավորել որպես խոհարարական մրցույթների, առաջնությունների իրականացման վայր։ «Նավասարդը» հիմք դարձավ, որպեսզի մենք ստեղծենք «Խաղաղության գավաթ» միջազգային մրցույթը։ Մեր Սիսիան քաղաքը նման մրցույթներով կհանրահռչակվի»,–ասաց Մամուլյանը։Նա նշեց, որ փառատոնը կունենա հազարավոր այցելուներ Հայաստանից և արտերկրից, Սիսիան կմեկնեն պետական կառույցների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, զբոսաշրջային ոլորտի մասնագետներ, գործարարներ, մշակութային գործիչներ։«Ես շատ ուրախ եմ, որ մենք «Նավասարդը» նշում ենք մեր հարևան, բարեկամ երկրի` Իրանի հետ և Իրանի ժողովուրդը նույնպես խանդավառությամբ մասնակցում է։ 43 տաղավար միայն Իրանից է լինելու»,– ասաց Մամուլյանը։ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերին իր հերթին նշեց, որ «Նավասարդի» նման փառատոները հետագայում հնարավորություն ունեն դառնալու մշակութային դիվանագիտության անբաժան մասերից մեկը։ՀՀ-ում Իրանի փոխդեսպանն ընդգծեց` քանի որ Սիսիանն ու Լահիջանը քույր քաղաքներ են դառնալու, փառատոնին կմասնակցի նաև Լահիջանի քաղաքապետը։ Հյուրերի ցանկում նաև 12–հոգանոց իրանական երաժշտական խումբ կլինի, որը փառատոնի ընթացքում իրանական երաժշտություն կապահովի։Թահերին հույս հայտնեց, որ հաջորդ տարվանից փառատոնը կանցկացվի ինչպես Հայաստանում, այնպես էլ Իրանում։ Նա նշեց, որ համապատասխան գերատեսչություններն արդեն իսկ տվել են իրենց համաձայնությունը։Նշենք, որ փառատոնը կազմակերպում են Տուրիզմի հայկական ֆեդերացիան և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ԻԻՀ մշակութային ժառանգության և զբոսաշրջության նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության, Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության և երկու երկրների մասնավոր հատվածի համագործակցությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0a/79333431_58:0:1477:1064_1920x0_80_0_0_868fd4b5e61a7517b961f022f94ddc22.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նավասարդ, փառատոն, սեդրակ մամուլյան, մեխակ ապրեսյան
հայաստան, նավասարդ, փառատոն, սեդրակ մամուլյան, մեխակ ապրեսյան
Խոհարարական մրցույթ, Ֆորշ և իրանական երաժշտություն. «Նավասարդ» փառատոնն այս տարի 2 օր կտևի
13:27 07.08.2026 (Թարմացված է: 14:08 07.08.2026) Փառատոնի կարևորագույն իրադարձություններից մեկը կլինի «Peace Cup» միջազգային խոհարարական մրցույթը, որի ընթացքում Հայաստանից, Իրանից և այլ երկրներից ժամանած խոհարարները կցուցադրեն իրենց վարպետությունը։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. «Նավասարդ» հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոնն այս տարի 2 օր կտևի։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
5-րդ անգամ կազմակերպվող հայ–իրանական փառատոնը կանցկացվի օգոստոսի 10–11-ը Սյունիքի մարզի Սիսիան համայնքում։
««Նավասարդը» դարձել է Հայաստանի և Իրանի միջև մշակութային, զբոսաշրջային և գաստրոնոմիական համագործակցության կարևորագույն ամենամյա հարթակներից մեկը։ Այս տարի փառատոնը նվիրված է իր հնգամյա հոբելյանին և այցելուներին կներկայացնի առավել հագեցած և բազմաբովանդակ ծրագիր, որը կտևի 2 օր։ Զգացինք, որ պահանջարկ կա։ Փառատոնի մեկնարկը կտրվի օգոստոսի 10–ին` ժամը 16–ին։ Այս տարի մի կարևոր իրադարձություն էլ ունենք` Սիսիան քաղաքը և Իրանի Գիլան նահանգի Լահիջան քաղաքը կդառնան քույր քաղաքներ։ Հանդիսավոր կերպով կստորագրենք համապատասխան փաստաթուղթը»,– ասաց նա։
Փառատոնի շրջանակում կկայանան Հայաստանի և Իրանի ազգային խոհանոցի ցուցադրություններ և համտեսներ, մշակութային և երաժշտական ծրագրեր (իրանական մշակութային երաժշտական խմբեր, «Որտնա» պարային համույթ, ջութակահար Արմեն Ավետիսյան, Սիսիանի ժողգործիքների համույթ), ժողովրդական արվեստների և արհեստների ցուցահանդես-վաճառք, զբոսաշրջային և գաստրոնոմիական ներկայացումներ,տեղական արտադրողների և համայնքների տաղավարներ և այլն։
Փառատոնի մշակութային ծրագրի շրջանակում համերգային ելույթով հանդես կգա սիրված երգիչ և երգահան Ֆորշը, որը կներկայացնի իր հայտնի ստեղծագործությունները։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ նշեց, որ փառատոնի կարևորագույն իրադարձություններից մեկը կլինի «Peace Cup» (Խաղաղության գավաթ) միջազգային խոհարարական մրցույթը։
Մրցույթի ընթացքում Հայաստանից, Իրանից և այլ երկրներից ժամանած խոհարարները կցուցադրեն իրենց վարպետությունը՝ խթանելով ժողովուրդների միջև բարեկամությունն ու խաղաղության գաղափարը խոհարարության համամարդկային լեզվով։
«Մենք ուզում ենք Հայաստանը դիրքավորել որպես խոհարարական մրցույթների, առաջնությունների իրականացման վայր։ «Նավասարդը» հիմք դարձավ, որպեսզի մենք ստեղծենք «Խաղաղության գավաթ» միջազգային մրցույթը։ Մեր Սիսիան քաղաքը նման մրցույթներով կհանրահռչակվի»,–ասաց Մամուլյանը։
Նա նշեց, որ փառատոնը կունենա հազարավոր այցելուներ Հայաստանից և արտերկրից, Սիսիան կմեկնեն պետական կառույցների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, զբոսաշրջային ոլորտի մասնագետներ, գործարարներ, մշակութային գործիչներ։
«Ես շատ ուրախ եմ, որ մենք «Նավասարդը» նշում ենք մեր հարևան, բարեկամ երկրի` Իրանի հետ և Իրանի ժողովուրդը նույնպես խանդավառությամբ մասնակցում է։ 43 տաղավար միայն Իրանից է լինելու»,– ասաց Մամուլյանը։
ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերին իր հերթին նշեց, որ «Նավասարդի» նման փառատոները հետագայում հնարավորություն ունեն դառնալու մշակութային դիվանագիտության անբաժան մասերից մեկը։
««Նավասարդը» հայ–իրանական ժողովուրդների միջև մշակութային կամուրջ է»,–ասաց նա։
ՀՀ-ում Իրանի փոխդեսպանն ընդգծեց` քանի որ Սիսիանն ու Լահիջանը քույր քաղաքներ են դառնալու, փառատոնին կմասնակցի նաև Լահիջանի քաղաքապետը։ Հյուրերի ցանկում նաև 12–հոգանոց իրանական երաժշտական խումբ կլինի, որը փառատոնի ընթացքում իրանական երաժշտություն կապահովի։
Թահերին հույս հայտնեց, որ հաջորդ տարվանից փառատոնը կանցկացվի ինչպես Հայաստանում, այնպես էլ Իրանում։ Նա նշեց, որ համապատասխան գերատեսչություններն արդեն իսկ տվել են իրենց համաձայնությունը։
Նշենք, որ փառատոնը կազմակերպում են Տուրիզմի հայկական ֆեդերացիան և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ԻԻՀ մշակութային ժառանգության և զբոսաշրջության նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության, Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության և երկու երկրների մասնավոր հատվածի համագործակցությամբ։