https://arm.sputniknews.ru/20260807/hutinery-harvatsel-en-emeni-maribin-105551008.html
Հութիները հարվածել են Եմենի Մարիբին
Հութիները հարվածել են Եմենի Մարիբին
Sputnik Արմենիա
Հութիները հայտարարել են, որ մտադիր են շարունակել հարվածներ հասցնել ռազմական կուտակումներին։ 07.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-07T22:24+0400
2026-08-07T22:24+0400
2026-08-07T22:25+0400
հութի
եմեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277880_0:84:1600:984_1920x0_80_0_0_2560cf2e1d5642a9fccca9f7d146eec7.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հայտարարել է Մարիբ նահանգի «Սահն Ալ-Ջին» ռազմական ճամբարին հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված հասցնելու մասին։ Այս մասին ասվում է շարժման զինված ուժերի հայտարարության մեջ։Շարժումը պնդում է, որ հարվածը հասցվել է սաուդյան ուժերի և նրանց աջակցող կազմավորումների տեղաշարժերին հետևելուց հետո։Հութիները հայտարարել են, որ մտադիր են շարունակել հարվածներ հասցնել ռազմական կուտակումներին, որոնք, նրանց վարկածով, օգտագործվում են Եմենի շրջափակումը պահպանելու համար։Առավոտյան եմենական ռազմական աղբյուրը հայտնել էր, որ «Անսար Ալլահ» շարժումը 15 հրթիռով գրոհել է Մարիբը։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, 14-ը վիրավորվել են։
եմեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277880_89:0:1512:1067_1920x0_80_0_0_804a65a1f7ef1fea87a7551c58f29d4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հութի, եմեն
Հութիները հարվածել են Եմենի Մարիբին
22:24 07.08.2026 (Թարմացված է: 22:25 07.08.2026) Հութիները հայտարարել են, որ մտադիր են շարունակել հարվածներ հասցնել ռազմական կուտակումներին։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հայտարարել է Մարիբ նահանգի «Սահն Ալ-Ջին» ռազմական ճամբարին հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված հասցնելու մասին։ Այս մասին ասվում է շարժման զինված ուժերի հայտարարության մեջ։
«Մեծ թվով հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել «Սահն Ալ-Ջին» ճամբարում թշնամու ուժերի կուտակումներին, ինչպես նաև պահեստներին, տեխնիկային և ռազմական սարքավորումներին»,-ասվում է հայտարարության մեջ։
Շարժումը պնդում է, որ հարվածը հասցվել է սաուդյան ուժերի և նրանց աջակցող կազմավորումների տեղաշարժերին հետևելուց հետո։
Հութիները հայտարարել են, որ մտադիր են շարունակել հարվածներ հասցնել ռազմական կուտակումներին, որոնք, նրանց վարկածով, օգտագործվում են Եմենի շրջափակումը պահպանելու համար։
Առավոտյան եմենական ռազմական աղբյուրը հայտնել էր, որ «Անսար Ալլահ» շարժումը 15 հրթիռով գրոհել է Մարիբը։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, 14-ը վիրավորվել են։