00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:15
2 ր
Ուղիղ եթեր
09:18
42 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դատախազությունը պնդում է՝ «Արարատցեմենտի» մարզադպրոցի ձեռքբերումը խախտումներով է եղել

© Sputnik / Aram Nersesyan«Արարատցեմենտ» գործարան
«Արարատցեմենտ» գործարան - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2026
Բաժանորդագրվել
Դատախազության հաղորդագրության համաձայն` «Արարատցեմենտի» նախկին տնօրենը կադաստրին կեղծ տեղեկանք է տվել։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՀՀ դատախազությունը պնդում է, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում մի շարք խախտումներ են եղել։ Այս մասին ասված է դատախազության հաղորդագրությունում։
«Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն (խոսքը 2007-2013 թթ պաշտոնավարած Աբրահամ Բաբայանի մասին է-խմբ․) 2008 թվականին «վերականգնել» է Արարատ քաղաքի Կոլխոզնիկների 32 հասցեում գտնվող մարզադպրոցի զբաղեցրած՝ 473 քմ հողամասի հողահատկացման հիմքերը։ Պարզվել է, որ վերոնշյալ գույքը երբևէ «Արարատցեմենտի »հաշվեկշռում չի եղել։ Ընկերության նախկին գլխավոր տնօրեն Լ.Հ.-ն (Լևոն Հակոբյանը-խմբ․) Կադաստրի պետական կոմիտե կեղծ տեղեկանք է ներկայացրել, թե Արարատի վերոնշյալ մարզադպրոցը «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի սեփականությունն է»,- ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունից նաև նշում են, որ այդ տեղեկանքի հիման վրա Կադաստրի կոմիտեում «Արարատցեմենտի» սեփականության իրավունքն է գրանցվել 301,20 քմ մակերեսով մարզադպրոցի և զբաղեցրած 473 քմ հողամասի նկատմամբ։
Դատախազը 2026 թվականի օգոստոսի 6-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Դատախազությունից նաև ընդգծել են, որ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման, «Արարատցեմենտ» ընկերությանն օտարված 74,1 հա մակերեսով հողամասերի և վարձակալության տրված 457,79 հա մակերեսով հողամասերի, «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման, ինչպես նաև «Արարատցեմենտ» ընկերության կողմից իրականացվող հանքարդյունաբերության գործընթացներում ևս հայտնաբերվել են մի շարք խախտումներ:
Տվյալ ենթադրյալ խախտումների հիմքով նույնպես դատախազությունը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե և հայցադիմումներ՝ իրավասու դատարան:
Հիշեցնենք, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը: Հուլիսի 31-ից, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրամանով, ընկերության կառավարիչ-տնօրեն է նշանակվել Դավիթ Գևորգյանը։
Լրահոս
0