https://arm.sputniknews.ru/20260807/artur-khudinjany-hima-el-prkarar-tsarajutjan-tnoreni-teghakal-e-nshanakvel-105549350.html
Արթուր Խուդինյանը 6 ամսում արդեն 2-րդ պաշտոնն է ստանում
Արթուր Խուդինյանը 6 ամսում արդեն 2-րդ պաշտոնն է ստանում
Sputnik Արմենիա
Արթուր Խուդինյանը հանրությանն առավել հայտնի դարձավ ընդդիմության հանրահավաքների ժամանակ։ 07.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-07T20:58+0400
2026-08-07T20:58+0400
2026-08-07T21:12+0400
փրկարար
ներքին գործերի նախարարություն (նգն)
արթուր խուդինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105549665_0:0:1501:844_1920x0_80_0_0_9bf435b54ca0442b3505a3183e7a6be6.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՀՀ ՆԳ նախարարի օգնական Արթուր Խուդինյանը այժմ նոր պաշտոն ունի` նշանակվել է փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։Նշենք, որ մինչ դա էլ Խուդինյանը պարեկային ծառայության պետն էր։ Նա առավել հայտնի դարձավ վերջին տարիների հանրահավաքների ժամանակ։ Արթուր Խուդինյանն էլ վստահեցրել է, որ պատրաստ է իր փորձն ու ներուժը ներդնել ծառայության արդյունավետության բարձրացման գործում։Հիշեցնենք, որ 2026թ–ի փետրվարին հայտնի դարձավ, որ ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կադրային փոխատեղումներ է արել գերատեսչությունում։ Փետրվարի 25-ին Սարգսյանը հրամաններ ստորագրեց, համաձայն որոնց Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Խուդինյանը և 2 փոխոստիկանապետեր՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանն ու համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ Կարեն Հակոբյանը պաշտոնանկ են արվել։ Մեկ այլ հրամանով էլ Վարդան Վարդանյանը և Կարեն Հակոբյանը նշանակվեցին նախարարի խորհրդականներ, իսկ Արթուր Խուդինյանը՝ նախարարի օգնական։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105549665_53:0:1386:1000_1920x0_80_0_0_2989bd2c71c823abc6a4ac23cb20d697.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փրկարար, ներքին գործերի նախարարություն (նգն), արթուր խուդինյան
փրկարար, ներքին գործերի նախարարություն (նգն), արթուր խուդինյան
Արթուր Խուդինյանը 6 ամսում արդեն 2-րդ պաշտոնն է ստանում
20:58 07.08.2026 (Թարմացված է: 21:12 07.08.2026) Արթուր Խուդինյանը հանրությանն առավել հայտնի դարձավ ընդդիմության հանրահավաքների ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՀՀ ՆԳ նախարարի օգնական Արթուր Խուդինյանը այժմ նոր պաշտոն ունի` նշանակվել է փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։ Այս մասին
տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Նշենք, որ մինչ դա էլ Խուդինյանը պարեկային ծառայության պետն էր։ Նա առավել հայտնի դարձավ վերջին տարիների հանրահավաքների ժամանակ։
«ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը անձնակազմին է ներկայացրել Արթուր Խուդինյանին։ Նշել է, որ Խուդինյանը համատեղ ծառայության ընթացքում դրսևորել է բարձր մասնագիտական որակներ, պատասխանատվություն և նվիրվածություն»,- ասված է հաղորդագրությունում։
Արթուր Խուդինյանն էլ վստահեցրել է, որ պատրաստ է իր փորձն ու ներուժը ներդնել ծառայության արդյունավետության բարձրացման գործում։
Հիշեցնենք, որ 2026թ–ի փետրվարին հայտնի դարձավ, որ ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կադրային
փոխատեղումներ է արել գերատեսչությունում։ Փետրվարի 25-ին Սարգսյանը հրամաններ ստորագրեց, համաձայն որոնց Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Խուդինյանը և 2 փոխոստիկանապետեր՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանն ու համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ Կարեն Հակոբյանը պաշտոնանկ են արվել։
Մեկ այլ հրամանով էլ Վարդան Վարդանյանը և Կարեն Հակոբյանը նշանակվեցին նախարարի խորհրդականներ, իսկ Արթուր Խուդինյանը՝ նախարարի օգնական։