https://arm.sputniknews.ru/20260806/vtshiry-vaghuc-kajacvats-e-davit-ishkhanjani-khvosqy-baqvi-bantic-105467389.html
Վճիռը վաղուց կայացված է. Դավիթ Իշխանյանի խոսքը Բաքվի բանտից
Վճիռը վաղուց կայացված է. Դավիթ Իշխանյանի խոսքը Բաքվի բանտից
Sputnik Արմենիա
Դավիթ Իշխանյանը նշել է, որ իրենց ընդհանուր պահվածքը մղում է ադրբեջանական կողմին խոստովանել, որ դատավարական գործընթացներում նրանք լուրջ բացեր են ունեցել։ 06.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-06T12:15+0400
2026-08-06T12:15+0400
2026-08-06T13:02+0400
հայ
գերի
արցախ
ադրբեջան
դավիթ իշխանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1a/97285185_0:0:946:532_1920x0_80_0_0_dde678bc57d7b51a7d21da56d6f5beb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. «Խաղաղության դատավարության» հերթական փուլը կարելի է համարել ավարտված։ Այս հայտարարությունն արել է Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։ Բաքվի բանտից հղած հերթական ուղերձը հրապարակվել է Արցախի ԱԺ–ի ֆեյսբուքյան էջում։«Վերաքննիչ դատարանը գնացել է խորհրդակցության, բայց ինչպես դատարանում են ասել, բոլորիս համար էլ պարզ է, որ այդ վճիռը վաղուց կայացված է, և դատավարական կոլեգիան չէ, որ կայացնում է այդ վճիռը։ Այդ մարմինը միայն կհայտարարի այն, ինչ արդեն իսկ վճռված է։ Մեր վերջին ելույթները շատ հետաքրքիր և յուրահատուկ էին, բայց մեզ անընդհատ միջամտում էին։ Սա քաղաքական դատավարություն է, և այնտեղ էլ շատ պարզ հայտարարում ենք այդ մասին։ Մենք արժանի հակահարվածներ ենք տալիս այն փաստարկներին և այն կեղծ պնդումներին, որոնք վերաբերում է մեր ժողովրդի անցյալին, ներկային, պատվի խնդիրներին, մեր ժողովրդի կեղծ տեղեկություններով, շինծու հիմնավորումներով, ազգային ինքնասիրությունը»,– նշել է Իշխանյանը։Նա ընդգծել է` իրենց ընդհանուր պահվածքը մղում է ադրբեջանական կողմին խոստովանել, որ դատավարական գործընթացներում նրանք լուրջ բացեր են ունեցել։Իշխանյանը նաև մեջբերել է իրենց պաշտպաններից մեկի խոսքը, որը դատարանում զգուշացրել է, որ դատավարության մասնակիցները տարիներ անց ամաչելու են իրենց սերունդների առաջ։Վերջին նիստում Դավիթ Իշխանյանն առաջարկ է ներկայացրել դատավորին, որ, հաշվի առնելով 2 երկրների, 2 ժողովուրդների միջև ստեղծված նուրբ քաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական դերակատարների դերը և, որպես ապագայի միտված ներդրում, այս քրեական հետապնդումը դադարեցնեն և գործը կարճեն։«Մոտ 2 տարվա շարունակվող այս 2 ատյանների դատավարության ընթացքում պաշտպանական կողմը այդպես էլ չստացավ ո՛չ մեղադրական ակտը, ո՛չ մեղադրական եզրակացությունը, ո՛չ էլ առաջին ատյանի դատավճիռը։ Լավ մնացեք, մենք մեր խոսքը դեռ կասենք»,– եզրափակել է նա։Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1a/97285185_3:0:843:630_1920x0_80_0_0_23f70bec975a7fb33851ca7bcec4688b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ, գերի, արցախ, ադրբեջան, դավիթ իշխանյան
հայ, գերի, արցախ, ադրբեջան, դավիթ իշխանյան
Վճիռը վաղուց կայացված է. Դավիթ Իշխանյանի խոսքը Բաքվի բանտից
12:15 06.08.2026 (Թարմացված է: 13:02 06.08.2026) Դավիթ Իշխանյանը նշել է, որ իրենց ընդհանուր պահվածքը մղում է ադրբեջանական կողմին խոստովանել, որ դատավարական գործընթացներում նրանք լուրջ բացեր են ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. «Խաղաղության դատավարության» հերթական փուլը կարելի է համարել ավարտված։ Այս հայտարարությունն արել է Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։ Բաքվի բանտից հղած հերթական ուղերձը հրապարակվել է Արցախի
ԱԺ–ի ֆեյսբուքյան էջում։
«Վերաքննիչ դատարանը գնացել է խորհրդակցության, բայց ինչպես դատարանում են ասել, բոլորիս համար էլ պարզ է, որ այդ վճիռը վաղուց կայացված է, և դատավարական կոլեգիան չէ, որ կայացնում է այդ վճիռը։ Այդ մարմինը միայն կհայտարարի այն, ինչ արդեն իսկ վճռված է։ Մեր վերջին ելույթները շատ հետաքրքիր և յուրահատուկ էին, բայց մեզ անընդհատ միջամտում էին։ Սա քաղաքական դատավարություն է, և այնտեղ էլ շատ պարզ հայտարարում ենք այդ մասին։ Մենք արժանի հակահարվածներ ենք տալիս այն փաստարկներին և այն կեղծ պնդումներին, որոնք վերաբերում է մեր ժողովրդի անցյալին, ներկային, պատվի խնդիրներին, մեր ժողովրդի կեղծ տեղեկություններով, շինծու հիմնավորումներով, ազգային ինքնասիրությունը»,– նշել է Իշխանյանը։
Նա ընդգծել է` իրենց ընդհանուր պահվածքը մղում է ադրբեջանական կողմին խոստովանել, որ դատավարական գործընթացներում նրանք լուրջ բացեր են ունեցել։
Իշխանյանը նաև մեջբերել է իրենց պաշտպաններից մեկի խոսքը, որը դատարանում զգուշացրել է, որ դատավարության մասնակիցները տարիներ անց ամաչելու են իրենց սերունդների առաջ։
Վերջին նիստում Դավիթ Իշխանյանն առաջարկ է ներկայացրել դատավորին, որ, հաշվի առնելով 2 երկրների, 2 ժողովուրդների միջև ստեղծված նուրբ քաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական դերակատարների դերը և, որպես ապագայի միտված ներդրում, այս քրեական հետապնդումը դադարեցնեն և գործը կարճեն։
«Մոտ 2 տարվա շարունակվող այս 2 ատյանների դատավարության ընթացքում պաշտպանական կողմը այդպես էլ չստացավ ո՛չ մեղադրական ակտը, ո՛չ մեղադրական եզրակացությունը, ո՛չ էլ առաջին ատյանի դատավճիռը։ Լավ մնացեք, մենք մեր խոսքը դեռ կասենք»,– եզրափակել է նա։
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և
հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ
տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: