https://arm.sputniknews.ru/20260806/pashinjany-meknel-e-ghrghzstan-masnakcelu-evrasiakan-mijkaravarakan-khvorhrdi-nistin-105460986.html
Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չոլպոն-Ատա։ 06.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-06T10:54+0400
2026-08-06T10:54+0400
2026-08-06T11:10+0400
նիկոլ փաշինյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
ղրղզստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/15/94918158_0:0:1501:844_1920x0_80_0_0_d47d65431a96bd49bc04ef5fea07ce61.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։Հուլիսի վերջին Փաշինյանը, անդրադառնալով հայկական ապրանքների արտահանման վրա Ռուսաստանի սահմանափակումներին, հայտարարեց, որ եթե լուծում չգտնվի, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։Մյուս կողմից, մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում անդամ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն տարածեցին, որում, ի թիվս այլ բաների, կոչ արվեց Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը, եթե դուրս գա ԵԱՏՄ-ից։Վիճակագրության համաձայն` Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի իր առևտրաշրջանառության գրեթե 40%-ը։
ղրղզստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/15/94918158_0:0:1333:1000_1920x0_80_0_0_6ab5d954bfbb1fa13212f495a42761bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ղրղզստան
նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ղրղզստան
Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
10:54 06.08.2026 (Թարմացված է: 11:10 06.08.2026) ՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չոլպոն-Ատա։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն: Վարչապետը Չոլպոն-Ատայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հուլիսի վերջին Փաշինյանը, անդրադառնալով հայկական ապրանքների արտահանման վրա Ռուսաստանի սահմանափակումներին, հայտարարեց, որ եթե լուծում չգտնվի, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։
Մյուս կողմից, մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում անդամ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն տարածեցին, որում, ի թիվս այլ բաների, կոչ արվեց Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը, եթե դուրս գա ԵԱՏՄ-ից։
Վիճակագրության համաձայն` Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի իր առևտրաշրջանառության գրեթե 40%-ը։